▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանը հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից և դեղամիջոցներ ընդունելուց. Արման Թաթոյան

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն և հիմա հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

 

 

«Մանվել Գրիգորյանին, երբ «Նաիրի» ԲԿ-ից քրեակատարողական հիմնարկ էին տեղափոխում, տեղեկությունը ստանալու առաջին պահից սկսած, հարցը եղել է մեր ուշադրության ներքո: Իմ ներկայացուցիչները իրականացրել են այցեր, փաստաբանի հետ կապի մեջ են եղել, ես ինքս էլ խոսել եմ փաստաբանի հետ: Մեր նպատակն այս ընթացքում հատկապես առողջական վիճակի հետ կապված հարցերը պարզելն էր: Կարող եմ ասել, որ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն, հիմա հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից, հրաժարվում է նաև դեղամիջոցներ ընդունել»,-Թաթոյանը:

Թաթոյանը նշեց, որ ՄԻՊ ներկացուցիչները դեռ երեկ են այցելել Գրիգորյանին, իսկ այսօր անձամբ արդարադատության նախարարին ուղղված նամակով հարցեր է առաջադրել՝ հետաքրքրվելով՝ քրեակատարողական հիմնարկի պայմաններում կա՞ն հնարավորություններ Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու:

 

 

Հարցին՝ որքա՞ն պետք է վատանա Գրիգորյանի ինքնազգացողությունը, որ վերջինիս խափանման միջոցը փոխվի՝ Թաթոյանը պատասխանեց. «Եթե մեր գործընկերների հետ աշխատանքի արդյունքում հանգենք այն եզրակացության, որ կա անհամատեղելիության հարց, կբարձրաձայնենք»:

Հիշեցնենք, որ երեկ գիշեր Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է. նա վերակենդանացման բաժանմունքում է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին