▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանի առանձնատան շները խնամված են ու կուշտ. «Դինգո Թիմ»-ի հայտարարությունը

 

Այն տեղեկությունները, թե գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորվելուց հետո նրա շները մնացել են անտեր ու ոռնում են սովից, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո Թիմ» ՀԿ-ն: Կազմակերպության ներկայացուցիչները գնացել և ստուգել են շների վիճակը:

 

 

 

 

 

 

 

 

«Այսօր Դինգո Թիմի կամավորներ Գոհար Սերգեեւնա Մանուշակյանն ու Իրինա Բաբայանն այցելեցին Մանվել Գրիգորյանի առանձնատանը բնակվող շներին կապված վերջերս տարածված տեղեկատվության հետ, որ շները սովամահ են լինում, անգամ ջուր չունեն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը: Շները խնամված էին եւ կուշտ: Նրանք ունեն հատուկ խնամող: Վանդակում ապրող շները զբոսնում են հերթափոխով:

Սակայն առանձնատան շներից բացի՝ Մանվել Գրիգորյանն ունի շներ նաեւ այլ տարածքներում: Նրանց մեծ մասին տվել են որդեգրման, որոշ մասը մնացել է: Վաղը կայցելենք նաեւ նրանց՝ բժիշկների հետ միասին, քանի որ խնամողներն ասացին, որ որոշ շներ ունեն առողջական խնդիրներ:

 

 

 

 

 

 

 

 

 

Վաղը կգրենք ավելի թարմ լուրերով: Այսօր այսքանը»:

Տեսանյութը` «Դինգո Թիմ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, որ երեկ կենդանիների պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ–ն բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանությանը, Էջմիածնի քաղաքապետարանին, խնդրիի հետ կապ ունեցող բոլոր պատկան մարմիններին՝ նշելով, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շները մնացել են անտեր ու ոռնում են սովից:

Կարդացեք նաև` Փրկություն դժոխային այգուց. բրիտանական Daily Mail-ը՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցի արջերի մասին

Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտուց կենդանիներին տեղափոխում են. վագրը հյուծված է

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին