▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանի օգնականը՝ Հադրութի միջադեպի մասին

ԱԺ-ում Մանվել Գրիգորյանի օգնական  Մեսրոպ Մանուկյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ  տեղեկատվությանը, համաձայն որի Մանվել Գրիգորյանը հայհոյել և հարձակվել էր դիրքեր բարձրացող տղաների վրա.

«Երբ որ Ջաբրայիլից հետ էինք վերադառնում, դեռ  Հադրութ  չհասած՝ մեր դիմաց, թեքությամբ  կանգնած էին  2 ավտոմեքենաներ՝ դռները բաց: Գեներալը կանգնելով սաստեց՝ ասելով, որ չի կարելի ճանապարհը փակել, ու մենք շարունակել ենք ճանապարհը: Իսկ մեքենայում եղել են քաղաքացիական հագուստով անձինք, ոչ թե զինվորականներ»,-նշեց Մեսրոպ Մանուկյանը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին