▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանի պատկանող 40 օբյեկտներ սեփականաշնորհվել են կեղծ մրցույթների միջոցով․ Փաշինյան

 

Հատուկ քննչական ծառայությունը պարզել է, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող 40 օբյեկտներ՝ Արմավիրի և Տավուշի մարզերում, սեփականաշնորհվել և օտարվել է կեղծ մրցույթների միջոցով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Քաջարանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

«Այսինքն իրականում ոչ մի մրցույթ էլ չի եղել եւ ՀՔԾ-ն արդեն դիմել է Տարածքային և զարգացման նախարարությանը, որ նախարարությունը Արմավիր եւ Տավուշի մարզի համայնքներին ուղցարկի գրություն, որպեսզի այդ համայնքները դիմեն դատարաններ եւ այդ ամբողջ գույքը վերադարձվի համայանքներին։ Որպեսզի ծավալները պատկերացնենք միայն Արմավիրի մարզում 475 հեկտար տարբեր նշանակության հողատարածք, Դիլիջանում՝ առողջարան կվերադարձվեն համայնքներին: Մենք քայլ առ քայլ ժողովրդից գողացվածը հետ ենք բերելու եւ թույլ չենք տա, որ ժողովդից գողացված լումա անգամ մնա»,-ասաց Փաշինյանը։

 

Ավելի վաղ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտնել էր, որ գեներալ, ապօրինի զենք զինամթերք պահելու եւ յուրացումներ կատարելու մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանին պատկանող 40 գույք ձեռք է բերվել խախտումներով եւ դրանք պետք է վերադարձվեն համայնքներին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին