ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կա՞ արդոք տարբերություն այս երեխաների միջև։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ է տառապել, քան՝ մյուսը։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ էր արժանի սրան, քան՝ մյուսը։ Արդյոք նրանցից մեկի վիճակն ավելի շա՞տ է արժանի ուշադրության, քան մյուսինը։
ՄԱՐԴԸ չի կարող տարբերություն դնել այս երեխաների միջև։ Դա ուղղակի անհնար է։
Բայց ահա մարդիկ, որ նստած են ՄԱԿ-ի Նյու Յորքի, Ժնևի, Երևանի և Բաքվի գրասենյակներում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի օֆիսներում կարողանում են այս երեխաներին անցկացնել «աշխարհաքաղաքան մաղի միջով» և նրանց մասին խոսել կամ չխոսել բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով։
Թերես դա ի վերուստ տրված կարողություն է»։