▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդու համար օտար լեզու չկա, կան միայն ուրիշ լեզուներ

Դպրոցականներն ու իրենց ծնողներից շատերն ասում են. հայոց լեզու, ռուսաց լեզու և օտար լեզուներ: Այսինքն, հայերենը մայրենին է, ռուսերենն օտար չի, մնացած լեզուներն օտար են smile emoticon...

Խնդիրը, սակայն, ռուսերենի մեջ չէ. խնդիրն այլ լեզուներն օտար անվանելու մեջ է: Օտար - чуждый, օտարում - отчуждение, մի խոսքով, ոչ մի դրական իմաստ այդ բառում: Մարդու համար օտար լեզու չկա, կան միայն ուրիշ լեզուներ: Իսկ այն, որ մենք ցանկացած ուրիշ որպես մեզ համար օտար ենք ընկալում, վաղուց հայտնի է:

Հ.Գ. Ամերիկաներում մի հայի խանութ ամերիկացի է մտնում, անգլերեն ինչ-որ բան ասում, հայը չի հասկանում, կնոջը ձայն է տալիս, թե` արի, ստեղ մի հատ օտարազգի է եկել, խոսում է բան չեմ հասկանում…

Մովսես Դեմիրճյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին