Արդեն հայտնել ենք, որ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Հայաստանում է։
Այդ մաիսն նա պարբերաբար տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով լուսանկարներ Հայաստանի գեղատեսիլ վայրերից և կատարելու դրական գրառումներ։ Երեկ նա ընթրում էր Երևանում՝ «իրեն զգալով ինչպես դրախտում», իսկ այսօր արդեն մեկնել է Սևան, ապա Դիլիջան։
ՌԴ ԱԳՆ խոսնակը իր այս հրապարակումներով կարծես «քավում» է «մեղքերը»՝ ակամա գովազդելով Հայաստանը։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մարիա Զախարովան իր մի քանի պոստերով Հայաստանում տուրիզմի զարգացման համար ավելի շատ բան արեց, քան արել է տուրիզմի ու էլ չգիտեմ ինչի՝ երևի սպորտի, կրթության, գիտության, ջահելության ու էկոնոմիկայի նախարարությունը (չեմ հիշում, թե հիմա ինչպես է կոչվում) իր գործունեության ողջ տարվա ընթացքում։
Նույնը կարելի է ասել Նիկոլի մասին՝ աշխարհում ռուսաց լեզվի դերի բարձրացման գործում նրա դերակատարությունը նույնպես անգնահատելի է։ Այնպես որ, կարելի է քվիտ համարել»։