ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը.
«Երեկ, խոսելով հնարավոր արտահերթ ընտրությունների մասին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, թե նրանք գնում են ընտրությունների` «իշխանությունը վերցնելու»: Պատերազմից հետո հասարակության մոտ խորացել է ապատիան, դեպրեսիան և տրամադրության անկումը: Ըստ ամենայնի, պարոն Մարուքյանն այս հայտարարությունով փորձել է հումոր անել և բարձրացնել ժողովրդի տրամադրությունը: Ջանքերը գնահատում եմ, բայց կատակը համարում են չստացվածներից»: