▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարտի 1» -ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանն ազատ է արձակվել

«Մարտի 1» -ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանը ազատ է արձակվել 

Այսօր լրացավ Պետրոսյանի՝ երկու ամսով կալանքի տակ գտնվելու ժամկետը, սակայն ՀՔԾ-ի կողմից միջնորդություն չի ներկայացվել դատարան ժամկետը երկարաձգելու հարցով:

Կալանքից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում  Գեղամ Պետրոսյանը ասաց.

 

 

«Զրոյական մեղադրանք է: Խոստացել են, որ մեկ ամսվա ընթացքում կհանեն»:

Հարցին ՀՔԾ-ն է խոստացե՞լ, Գեղամ Պետրոսյանն արձագանքեց. «Իմ փաստաբանն է խոստացել, ՀՔԾ-ն ի՞նչ կապ ունի»:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ 70–ամյա Գեղամ Պետրոսյանին Մարտի մեկի իրադարձություններից 10 տարի անց մեղադրանք է առաջադրվել հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին