Ամերիկյան Օհայո նահանգի խուլ քաղաքներից մեկում՝ Այվոնում կայացած «միջազգային» աճուրդում վաճառվել է Մարտիրոս Սարյանի գործերից մեկը:
Եվ վաճառվել է Տոյոտա Պրադո մակնիշի ավտոմեքենայի գնով՝ նույնիսկ ավելի էժան:
Այս մասին, կարծես, հպարտությամբ հաղորդել է հայկական կայքերից մեկը:
Սակայն մի նուրբ տեղեկություն հանգիստ չի տալիս ինձ...
«Գեղանկարի իսկության մասին ապացուցում է Հայաստանի մշակույթի նախարարության տրամադրած վկայագիրը»,-այս մասին նշվում է Antiquesandthearts.com կայքում:
Փաստորեն, Մարտիրոս Սարյանի նկարը Հայաստանից տարվել է Մշակույթի նախարարությա՞ն «օրհնությամբ» ու թույտվությամբ (ենթադրաբար խոսքը մինչև Արմեն Ամիրյանի պաշտոնավորման մասին է):
Հետաքրքիր է, թե որքա՞ն է գնահատել Մարտիրոս Սարյանի այս գեղանկարը Մշակույթի նախարարության համապատասխան հանձնաժողովը...
Ոչ պակաս հետաքրքիր է, թե որքա՞ն է արժեցել վկայագիրը...
Մեկնաբանություններն ավելորդ են...
Հույս ունենանք, որ աճուրդում վաճառված նկարը կեղծ է ու պատճեն՝ արված Գլենդեյլում...
Գերման Ավագյան