Հովհաննես, Եղիա, Դանիել, Մելքոն Ղազարի Մայիլյանները նախիջևանցիներ են, տեղափոխվել են Բաքու, զբաղվել թանկագին քարերի առևտրով և ձկնարդյունաբերությամբ՝ հիմք դնելով ձկան խավիարի արդյունաբերական արտադրությանը /այն խավիարի, որով հիմա ադրբեջանցիները կաշառում են եվրոպացիներին/: 1910թ. Եղիան սկսել է օպերայի շենքի կառուցումը, իսկ բացումը տեղի է ունեցել 8 ամիս անց՝ 1911թ. փետրվարի 28-ին: Դա մուսուլմանական աշխարհում առաջին օպերային շենքն էր: Ճարտարապետն էր Նիկողայոս Գևորգի Բաևը /1878, Աստրախան-1949, Երևան, լնկ. 3/. ի թիվս բազմաթիվ բազմաթիվ գեղեցկագույն շենքերի Բաքվում ու Երևանում, նա կառուցել է նաև ՀՀ Կենտրոնական բանկի շենքը /եթե ԿԲ-ի շեֆերը թասիբ ունենային՝ կնշեին նրա ծննդյան 135-ամյակը/:
Բոլշևիկյան հեղափոխությունից հետո Մայիլյանները տարագրվեցին: Մելքոնը բնակություն հաստատեց Փարիզում և առաջիններից մեկն էր, որ առևտրային հարաբերություններ հաստատեց բոլշևիկների հետ: Երևանում հանդիպել ու երկար զրույց եմ ունեցել նրա դստեր հետ, որը պատմեց հետևյալը: Նրան ասում են՝ անունդ փոխիր, ֆրանսերեն բարեհունչ չէ: Պատասխանում է.
-Լավ անունս փոխեմ, բա հայկական քի՞թս ինչ անեմ,-ու հրաժարվում է:
Առակս զի՞նչ կցուցանէ. կկառուցեք ուրիշների հողում՝ շան բաժին կդառնա, ինչպես Մայիլյաններինը, որն այժմ կոչվում է Ադրբեջանի Ախունդովի անվան օպերայի ու բալետի թատրոն: ԿԱՌՈՒՑԵՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ՁԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ, ՁԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ՁԵՐ ՀՈՂՈՒՄ...
Խաչատուր Դադայանի գրառումը
Ֆեյսբուք