▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրիկները բողոքի ակցիա են արել՝ ընդդեմ իրենց երեխաներին շուրթերից չհամբուրելու խորհրդի

Ավստրալիացի մայրիկները ֆլեշմոբ են անցկացրել․ նրանք համացանցում տեղադրել են լուսանկարներ, որոնցում համբուրում են սեփական երեխաների շուրթերը։ Այդ ամենը սկիզբ է առել Կալիֆորնիայի համալսարանի մանկական հոգեբան դոկտոր Շարլոտա Ռեզնիկի խորհրդից, ով կարծում է, որ այդ գործողությունը չափազանց սեքսուալ է և կարող է շփոթեցնել երեխաներին։ Համացանցում տեղադրած լուսանկարների միջոցով մայրիկները փորձում են ապացուցել, որ չկա ոչինչ ավելի բնական և անմեղ այս աշխարհում, քան երեխայի շուրթերը համբուրելը։

Moms staged a protest against the advice of their children not to kiss on the lips

Դոկտոր Ռեզնիկը մեկնաբանությունը արել է դեռևս  2010 թվականին, բայց իրարանցում առաջացել է միայն հիմա։ Այն ժամանակ Շարլոտային դուր չէր եկել լուսանկարը, որում հայտնի դերասան և երաժիշտ Հարրի Կոննիկ կրտսերը համբուրում էր իր ութ տարեկան դստերը շուրթերը։  Նա խորհուրդ էր տվել այդպես չանել երեխաներին չշփոթեցնելու համար։ Հոգեբանը կարծում է, որ որոշ երեխաների մոտ սեքսի հանդեպ հետաքրքրասիրությունը վաղ է սկսվում, իսկ շուրթերի համբույրը կարող է խթանել դրան։

Harry+Connick+Jr+spotted+giving+daughter+Georgia+saPLxlCcrpFx«Եթե անգամ դա տեղի չի ունենում, միևնույն է՝ շփոթեցնում է։ Եթե մայրիկը համբուրում է հայրիկի շուրթերը և հակառակը, ապա ինչ կարող է նշանակել այն, որ ես՝ փոքրիկ աղջիկս կամ տղաս, համբուրում եմ իմ ծնողի շուրթերը», —ասում է  Ռեզնիկը։
Ի պատասխան՝ մայրիկները հրապարակել են լուսանկարներ, որոնցում համբուրում են իրենց փոքրիկների շուրթերը։
«Դա ծիծաղելի պահանջ է և չպետք է քննարկվի»:

Աղբյուրը` people.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին