▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ սթրեսի օրեր. Նոր տարվա իշխանափոխությունն էլ չի ստացվում. Աննա Հակոբյանի գրառումը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում կսիվել է 2016 թվականի դեկտեմբերին գրած «Մեծ սթրեսի օրեր. Նոր տարվա իշխանափոխությունն էլ չի ստացվում» վերնագրով հոդվածով, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Այս հոդվածը գրել եմ 2016 թվականի դեկտեմբերին:

«....Ամանորին նախորդող շաբաթը, Նոր տարվա առաջին շաբաթը եւ դրան հաջորդող եւս երկու շաբաթը Հայաստանում իշխում է բոլորովին այլ, մարդկությանն անհայտ սննդակարգ:

Մինչեւ դեկտեմբերի 31-ը համարվում է սնվելու հարցում գլխառադ անելու եւ գնումների արդյունքում սառնարանում հայտնված ամեն ինչ պահելու շրջան:

Օրգանիզմն արդեն դուրս է գալիս իր բնականոն հունից եւ ընկնում սթրեսի մեջ:

Հունվարի 1-ից սկսած այդ բոլոր պահած մթերքները,կապ չունի՝ դեսերտ են, միրգ, ճաշ թե նախաճաշ, միաժամանակ հայտնվում են սեղաններին:

Ընդ որում, եթե քո տան սեղանին կա x թվով համեղ ուտելիք, ապա բոլոր այն տներում, որտեղ կլինես, կարող ես հանդիպել այն ամենին, ինչ քո տանը չկա, եւ եթե օրվա մեջ մի քանի տուն այցելես, աչքդ կտեսնի այդ սեզոնին հնարավոր եւ անհնար ամեն ինչ:

Աչքը տեսածից մի-մի պատառ համտեսելն էլ արդեն մեծ մարտահրավեր է:

Թե սա ինչ սթրես է օրգանիզմի համար, կարող են մասնագիտորեն բացատրել սննդաբանները:

Բայց նախաամանորյա ասուլիսների եւ հաղորդումների ժամանակ այս խնդիրները չեն էլ բարձրացվում: Փոխարենը բոլորը զգուշացնում են, որ չի կարելի երեք օրվա հնության աղցաններ ուտել եւ թունավորվել.....»:

Կարդացեք նաև՝Ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի եւ բլինչիկի» տասնամյակների գերությունից Աննա Հակոբյան

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին