▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ ամսում Սերժ Սարգսյանը կապահովվի բնակարանով

 

 

 

Կառավարության այսօրվա նիստին արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Սերժ Սարգսյանին առանձնատուն տրամադրելու հարցը. «2018թ. մարտի 29-ի որոշմամբ Կոնդի առանձնատներից մեկը պետք է տրամադրվեր պաշտոնաթող նախագահին, սակայն Սերժ Սարգսյանը հանձնարարեց, որ այդ որոշումն ուժը կորցրած ճանաչվի, իրեն տուն տրամադրի այն Կառավարությունը, որը ինքը չի ղեկավարելու։ Առաջարկում ենք այդ ընդունել, քանի որ Սերժ Սարգսյանն իրավունք ունի սոցիալական երաշխիքից օգտվել. նա վերջին նախագահն է, որ նման երաշխիքից օգտվելու է, քանի որ էլ նման երաշխիքներ չենք տրամադրելու»:

Նիկոլ Փաշինյանն իր կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարեց մեկ ամսյա ժամկետում անդրադառնալ և մշակել հատուկ նախագծեր` Սերժ Սարգսյանին բնակարան շնորհելու մասին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին