▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ». Թովմաս Գրիգորյան

«Լոռի» ՖԱ-ի սեփականատեր և ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով ՀՖՖ նախագահի մյուս թեկնածու և ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմեն Մելիքբեկյանին առաջարկելու է գնալ արձակուրդի։

«Այսօր կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին առաջիկա Արտահերթ ժողովի կազմակերպման վերաբերյալ հարցեր։

Բարձրաձայնեցի անհանգստություն այն մասին, որ ՀՖՖ Նախագահի թեկնածություն առաջադրած Արմեն Մելիքբեկյանը դեռեւս շարունակում է ղեկավարել Ֆեդերացիան, ինչը ենթադրում է, որ նրա ենթակայության տակ է նաեւ Արտահերթ ժողովի կազմակերպման գործընթացը։

Ա․ Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ, քանի որ ՀՖՖ վարչական շենքը չի կարող հանդիսանալ որեւէ թեկնածուի նախընտրական շտաբ։ Հույս ունեմ՝ Գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը խոհեմ կգտնվի եւ կընդունի առաջարկս»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին