▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենակ մի ասեք` Ռուսաստանը չեղավ, մենք կորած ենք

Չար Ամերիկան, ուզում է խեղճ Ռուսաստանին մասնատի, Ուկրաինան՝ խլի, թաթարներին պետություն տա, աշխարհը ղեկավարի, զոլոտոյ միլիարդ ձևավորի, որի մեջ 300 միլիոնը կլինեն ամերիկացիներ, 700 միլիոնը իրենց ծառայող ստրուկներ...

Օ, իմ ОРТ նայող հայ ժողովուրդ...Ամերիկան վաղոուց արդեն աշխարհը ղեկավարում է, եթե տեղյակ չեք..Աշխարհի բոլոր պետությունները ու նույնիսկ Հայաստանը (եթե մի փոքր հնարավորություն ունենար) ունեն այդպիսի նկրտումներ ու ձգտումներ, բայց փաստը մնում է փաստ, որ ասենք վերջին 10 տարվա մեջ մենակ Ռուսաստանն է պատերազմի միջոցով տարածք բռնակցել, ամերիկան չի բռնակցել, ուղղակի ստեղ ընդեղ իրա մարդկանց է դրել...արդյունքում երկուսն էլ նույնն են անում, ուղղակի մեկը անմշակ-անտաղանդ ու քարեդարյան մեթոդներով, մյուսը ժամանակակից մեթոդներով:

Ոչ մեկ արդար չի քաղաքականության մեջ՝ բոլորն են անարդար, ոչ մեկ բարի կամք չի դրսևորում քաղաքականության մեջ, բոլորն են շահամոլ: Ինչամետ ուզում եք եղեք՝ արևմտամետ, թե ռուսամետ, եվրոպոգոլիկ, թե սլավոնոֆոլիկ:

Մենակ մի ասեք խեղճ Ռուսաստանը, խեղճ Պուտինը, Ռուսաստանը չեղավ մենք կորած ենք, մանավանդ էս վերջինը մոտս շնչափողային սպազմեր է առաջացնում:

Արտյոմ Լևոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին