▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենուան ընդհատակից դուրս է եկել

«Հրապարակ»-ը գրում է. «Slaq.am կայքի խմբագիր, պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը non stop ռեժիմով անխնա քննադատած Մենուա Հարությունյանը պատերազմից հետո անցել է ընդհատակ։ Նա ո՛չ եթերներում է երևում, ո՛չ Ֆեյսբուքում է ակտիվ։ Միայն երբեմն-երբեմն կարելի է նրան հանդիպել կենտրոնի սրճարաններում կամ իր շքեղ մեքենաներով քաղաքում շրջելիս։ Ասում են՝ պատերազմի ժամանակ դեպրեսիա է տարել, խոսում են նաև, որ նրան վախեցրել կամ շանտաժի են ենթարկել, դրա համար չի խոսում։

Մենք տեղեկացանք, սակայն, որ Մենուան այժմ նորից ակտիվացել է՝ մի խումբ անձանց հետ նախաձեռնել է «Միասին» շարժումը, որը որդեգրել է երեք թիրախային ուղղություն՝ հայ-ռուսական հարաբերություններ, սոցիալական արդարություն, ազգային արժեհամակարգ։ Ճիշտ է, Մենուան դեռևս չի երևում, բայց շուտով նա էլ կակտիվանա։ Շարժումն ունի նաև իր ֆեյսբուքյան էջը, որտեղ շարժման անդամները քննարկումներ են ունենում սոցիալական արդարության և այլ թեմաներով, օրինակ՝ խոսում են այն մասին, թե ինչու օլիգարխների, պաշտոնյաների զավակները չեն մեկնել պատերազմ, չեն կռվել առաջնագծում։ Ըստ էության՝ շարժումը որոշել է գնահատականներ հնչեցնել ոչ միայն գործող, այլ նաև նախկին իշխանությունների կատարածի մասին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Մամուլ ավելին