▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ամբողջ թիմով, մեկ մարդու պես ձայնը տալու ենք ժողովրդի ներկայացրած թեկնածուին. Գագիկ Ծառուկյան

 

 

 

 

 

Քիչ առաջ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը«Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ դաշինքը վարչապետի թեկնածու չի առաջադրելու և սատարելու է Նիկոլ Փաշինյանին:

Վերջինս նշեց, թե բոլորը գիտեին երկրի վիճակի մասին, ավելին՝ զգում էին, որ պայթյունավտանգ դրություն էր, սակայն պարզ չէր, թե երբ կլինի հանրային ըմբոստություն:

«Ամենակարևորը տեսանք, որը եղավ, ժողովուրդը միանգամից ոտքի կանգնեց, և սա ժողովրդի ու երիտասարդների հաղթական է, որոնք հուսով, հավատով ճանապարհն են անցնում ու կյանք մտնում: Անարդարությունից հիասթափված երիտասարդությունն ամեն ինչ գնաց՝ հանուն անկախության, իրենց ապագայի»,- շարունակեց նա:

 

«Մենք ամբողջ թիմով, մեկ մարդու պես ձայնը տալու ենք ժողովրդի ներկայացրած թեկնածուին: Մենք թեկնածու չենք առաջադրի», ասել է Գագիկ Ծառուկյանը:

Դիտարկմանը, որ ժողովրդի թեկնածուն «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Ժողովրդի թեկնածուն Նիկոլն է, Սասունն է, Արարատն է, ես նորից եմ ասում՝ մենք սատարելու ենք ժողովրդի թեկնածուին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին