▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք բազմաթիվ դժվար ժամանակներ ենք միասին անցել՝ հետապնդումներ, բանտ, ընդհատակյա գործունեություն. Աննա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել եվրոպական հեղինակավոր  «Diplomatic World» ամսագրին: Նա ֆեյսբուքյան իր էջում հատված է հրապարակել հարցազրույցից:

Լրագրողի հարցին, թե ո՞րն է ոգեշնչման աղբյուրը, Աննա Հակոբյանը շեշտել է, որ ոգեշնչվում է ամուսնու գործունեությունից և իր առաքելությունը չի տարրանջատում ամուսնու գործունեությունից:


«Մենք այդ ճանապարհը միասին ենք գնացել՝ ձեռք ձեռքի տված, և ես իմ առաքելությունը տեսնում եմ առաջին հերթին աջակցելով նրան: Որովհետև այս ամբողջ ժամանակահատվածում մենք բազմաթիվ դժվար ժամանակներ ենք միասին անցել՝ հետապնդումներ, բանտ, ընդհատակյա գործունեություն: Եվ ես վստահ էի, որ ամուսնուս ձերբակալության շրջանում իմ առաքելությունը կայանում էր նրան, որ հոգ տանեմ մեր երեխաների, մեր ընտանիքի, մեր թերթի, նրա ծնողների մասին, որպեսզի ոչ ոք չզգա նրա բացակայությունը: Ես միշտ փորձել եմ ուժեղ լինել, որպեսզի մարդիկ էլ ինձ տեսնելով իրենց հույսը չկորցնեին ու չվհատվեին»,- ասել է Աննա Հակոբյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին