▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք բոլորս Ծառուկյան ենք» գրողները նրա ո՞ր արժանիքն են իրենց վերագրում

Որոշ ժամանակ առաջ, երբ ֆրանսիական ծաղրանկարիչների խմբագրության վրա հարձակում եղավ և մի քանի ծաղրանկարիչ սպանվեցին, բանից հիմնականում անտեղյակ մի մասսա հաջորդ օրը հայտարարեց որ իրենք Շառլի հեբդո են։ Հետո գտնվեցին բարի մարդիկ, որ համացանցում գտան սպանվածներից մի քանիսի մեղմ ասած անբարո լուսանկարները և ներկայացրեցին լայն մասսաներին։

ԱՄԲԱՂ-ԶԱՄԲԱՂ հայտարարություն անողներից մի մասը ամոթից ջնջեց հայտարարությունները առ այն, որ իրենք էդ դրանք են, բայց հերիք է էլի մի իրադարձություն, հերթապահող բայղուշ մասսան կրկին ձեռքերն է վերցնում հերթական պաստառները։ Աչքիս մեր հասարակության մի զանգված կա, որ տառապում է անձի երկատման սինդրոմով և նրա համար էական չի, թե հաջորդ առավոտ ում անունով կարթնանա։

Սա էլ ԵՎրոպայից ներմուծված սոցիալ-հասարակական յուրօրինակ ակցիայի պատենդ տարբերակն է, որը ինչքան էլ հայաֆիկացնես, միևնույն է ծիծաղելի է դառնում գործածման ժամանակ, քանի որ արդեն շատ ավելի հումորի է նմանվում, քան ծառայում իրական նպատակին։ Ահա և հերթական իրադարձությունը և հերթական պաստառները՝ «Մենք բոլորս Ծառուկյան ենք»։ Հատուկ չեմ գրում մականունը, որպեսզի շեշտը այլ տեղ դրվի։ Հիմա հարց. Այս գրողները Ծառուկյանի հատկապես, որ արժանիքն են իրենց վերագրում՝ բռնաբարողի՞, թալանչու՞, քրեական տարրի՞, թե «զոհի՞»:

Արևիկ-Վիկտոր Անանյաններ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին