▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ձերբազատվում ենք մեր «չուլանային» կարգավիճակից

Քիչ առաջ Հայաստանից մեկնել են Քիմ Քարդաշյանը, Քանիե Ուեսթը, Նորթն ու Քլոեն: Անկեղծ ասեմ, Քիմին ու նրա ոչ պակաս հայտնի ամուսնուն ես Հայաստանում նորովի հայտնաբերեցի ու մեղքս չթաքցնեմ՝ սիրեցի նրանց: Նրանք յուրովի մատուցեցին Հայաստանն աշխարհին, բայց նաև մի նոր՝ կաղապարներից ձերբազատված մշակույթ բերեցին Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով մեծ աշխարհի մի մաս:

Մոտս այնպիսի տպավորություն է, որ մենք ձերբազատվում ենք մեր «չուլանային» կարգավիճակից, որն հետևանք է սովետական, հիմա արդեն ռուսական մտածողության, մենթալիտետի:

Շաբաթն այս առումով դրական, հուսադրող, ապագային նայող ստացվեց: Վատիկանի պատարագը, Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելը նույնպես ազդակ էր, որ մենք արևմտյան քաղաքակրթության մասնիկ ենք՝ գուցե առայժմ չգիտակցված, երկչոտ մասնակցի կարգավիճակով:

Բայց ակնհայտ է, տեսանելի է, որ արևմտյան քաղաքակրթությանն արձագանքում ենք ինքնաբուխ, այն մերը համարելով, մեզ նրա մասնիկը դիտարկելով
Ես սկսեցի հավատալ, որ աշխարհին նայող մեր պատուհանն ավելի լայն է ու վաղ թե ուշ հյուսիսից թելադրվեղ պարտադրանքները տեղի են տալու:

Սուրեն Սուրենյանց

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին