Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը:
Սարգսյանը խոսել է օրախնդիր թեմաների՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումների՝ կապիտուլյացիայի պատճառների և հետևանքների, ստեղծված իրավիճակից ելքի ու ապագային միտված ծրագրերի մասին:
Համացանցում հայտնվել են հատվածներ ծավալուն հարցազրույցից․ այն ամբողջական եթերում է լինելու երկուշաբթի։