▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք իսկի պետություն էլ չենք, այլ փակ բաժնետիրական ընկերություն

 

Արմեն Ռուստամյանին չհավատալու հիմք չունեմ. Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, կարծես թե, իսկապես հանդիպել են: Կարևոր չէ, թե ով է այս հանդիպման միջնորդը, էականն այն է, որ այսպիսին է հայկական քաղաքականության սպեցեֆիկան: Ամեն բան որոշվում է ոչ թե հրապարակային դաշում, այլ կուլիսներում: Հասարակության դերը զրոյական է, նրան լավագույն դեպքում վերապահված է թամաշա անողի դերակատարություն: Իշխանությունը գուցե իսկապես ուզում էր հաղթահարել միջակությունը, բայց դա չի անի, որովհետև հենց ինքը կառուցված է այդ հենքով: ԲՀԿ-ում ոմանց սիրտը գուցե իսկապես հեղափոխություն է ուզում, բայց էդ հեղափոխությունն առաջնորդ չունի, որովհետև հեղափոխությունն, առաջին հերթին, նոր արժեքներ են, նոր մտածողություն, իսկ Ծառուկյանն այս համակարգի ծնունդ է, նույնիսկ խորհրդանիշ: Ես նույնիսկ ուրախ կլինեմ, որ Սերժն ու Գագոն հիմա բարիշեն, որովհետև ավելի ուշ բարիշելու գինը դառնալու էին մի քանի անմեղ զոհեր: Ի վերջո, այսօր նույն հարթակում են Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանը, մարդիկ, ովքեր տարբեր բարիկադներում էին 2008-ի մարտի 1-ին: Նշանակում է՝ մարդը, մարդկային ճակատագիրը ոչինչ են մեր էլիտայի համար: Ուրեմն թող հաշտ ապրեն, խաղաղ՝ մարդկանց «թնդանոթի միս» դարձնելու փոխարեն: Դասական իմաստով, մենք իսկի պետություն էլ չենք, այլ փակ բաժնետիրական ընկերություն, որում ամեն մեկն ունի իր փայը: Վիժեցված հեղափոխությունը կփոքրացնի Ծառուկյանի փայը, որովհետև մի հարվածով իշխանությունը հինգ պատգամավորի տարավ, երկու պաշտոն խլեց, ոմանց շաքարի պատճառ դարձավ: Մենք դարձել ենք դիմազուրկ հասարակություն, ու մեզ մնում է սպասել նոր թամաշայի՝ նոր մականունների ու այիբների բացահայտմամբ:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին