▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք կարևորում ենք գազի ընդհանուր շուկայի ձևավորումը. Նիկոլ Փաշինյան

Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի տարածման դեմ ԵԱՏՄ երկրների հետագա համաձայնեցված պայքարը կբերի դրական արդյունքի: «Մենք լիովին զգացել ենք մեր գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությունը համաճարակի և ստեղծված դժվարությունների դեմ պայքարում, որոնց բախվել է մեր ժողովուրդն այս տարվա ընթացքում»,- նշել է վարչապետը:

«Անհրաժեշտ է աշխատել ուղևորափոխադրումների լիարժեք կարգավորման ուղղությամբ»,- հավելել է Փաշինյանը։

Նա ընդգծել է ԵԱՏՄ-ում նավթի, նավթամթերքների և գազի ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը: Բանակցություններն ընթանում են այն ուղղությամբ, որպեսզի գազի մատակարարման սակագները նույնը լինեն ԵՏՄ ողջ տարածքում։ Դա թույլ կտա հավասարեցնել գազի սակագները, իսկ դա նշանակում է՝ բարձրացնել միության երկրների մրցունակությունը։        

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին