▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք միջազգային փորձաքննություն ենք անցկացնելու. Փաշինյանն՝ Ամուլսարի խնդրի մասին

Ամենաբարդ խնդիրներից մեկը, որ ծառացած է մեր կառավարության առաջ, Ամուլսարի հանքավայրի խնդիրն է:

Այս մասին Ջերմուկում քարոզարշավի ժամանակ հայտարարել է  վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

«Հարցերի հարցն այն է, թե արդյոք Ամուլսարի հանքի շահագործումը սպառնալիք կրում է  Ջերմուկի ջրային համակարգի և Սևանա լճի համար»,- ասել է Փաշինյանն ու  հիշեցրել է , որ գործով ՔԿ-ում հարուցված քրեական գործ կա, որի շրջանակներում փորձաքննություն է նշանակված:  

 



«Մենք միջազգային մրցույթ ենք հայտարարելու և բյուջեից գումար չենք խնայելու, որ համաշխարհային բարձր մակարդակի ընկերություններից մեկը վստահելի փորձաքննություն անցկացնի: Մենք չունենք որևէ անձնական բնույթի շահագրգռություն հարցի լուծման տարբերակների հետ կապված: Երբ փորձաքննության արդյունքները լինեն, մենք դրանք առաջին հերթին կքննարկենք համայնքների բնակիչների հետ»,- ասել  է  Նիկոլ Փաշինյանն ու նշել, որ ՀՀ կառավարությունը գումար չի խնայելու, որ փորձաքննությունն անցնի ամենաբարձր մակարդակով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Այս խնդրի շուրջ ճգնաժամը որոշակիորեն նեգատիվ ազդեցություն է ունենում ներդրումային միջավայրի վրա, բայց կարծում եմ, որ մենք բոլորս մեր դիրքորոշումների հստակությամբ այդ ազդեցությունը հաղթահարում ենք»,- շեշտել է  վարչապետի պաշտոնակատարը:

 

Ջերմուկում Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին