Այս պահին քաղաքապետարանի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան: Ակտիվիստներին են միացել նաև ազատամարտիկները` Ազատության հրապարակից շարժվելով դեպի քաղաքապետարան:
«Վճարում ենք 100 դրամ» ակցիայի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ազատամարտիկներին`
«Մենք խոնարհվում ենք ձեր առջև: Դուք եք մեզ համար պայքարել, ոչ թե նրանք, ովքեր ուտում են մեր կյանքը»:
Ակտիվիստները մեկ անգամ ևս հիշեցրին իրենց պահանջները`պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանին: