ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի վերադարձի խնդրին:
Նախարարը մասնավորապես ասել է.
«Այսօր մենք պայքարում ենք, որպեսզի Հակոբ Ինջիղուլյանը վերադառնա Հայաստան»:
Սեյրան Օհանյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չի լինի:
Նախարարը շեշտել է, որ Հայոբ Ինջիղուլյանին Հայաստան վերադարձնելու գործընթացը տեղի է ունենում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, ինչի պատճառով էլ այն դանդաղում է: