ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր և ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի` ադրբեջանական լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի տեսագրությունը։ Պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին` Արմեն Աշոտյանը անդրադարձել է Բաքվից ստացած տպավորություններին, ընդգծել է քաղաքի երբեմնի հայկական մշակութային ժառանգության մասին, խոսել Արցախում պահպանված ադրբեջանական հուշարձանների մասին։
Ի դեպ, Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը հայտնել են, որ արդեն վերադարձել են Բաքվից և այժմ գտնվում են Վրաստանում։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը մեկնել էին Բաքու` մասնակցելու Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը: