▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեքենայով հիվանդ է տեղափոխել, բայց տուգանվել է 270 հազար դրամով

a1plus.am-ը գրում է.Վարորդ Վլադիմիր Անդրեասյանը կարծում է, որ ինքը պարտավոր չէ մուծել 270 հազար դրամ վարչական տուգանքը` ճանապարհատրանսպորտային խախտումների համար։ Նախորդ տարվա սեպտեմբերի 2-ին Վլադիմիր Անդրեասյանը իր հիվանդ հարազատին, երթեւեկության կանոնները խախտելով, Եղեգնաձորից տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն։ «Ես լսել էի հեռուստատեսությամբ ՃՈ ղեկավարությունից, որ եթե հիվանդ ես տեղափոխում, տվյալ բժշկական կենտրոնը իրավունք ունի գրանցելու քո տվյալները, մեքենայի տվյալները, որ եթե խնդիրներ առաջանան, լուծեն, բայց մի երեսուն րոպե խոսելուց հետո բուժքույրը հրաժարվեց»,- «Ա1+»-ին ասել է Վալերի Անդրեասյանը։

Իսկ Էրեբունի բժշկական կենտրոնից փոխանցել են, որ իրենք երբեւէ չեն նշում, թե ինչ մեքենայով են հիվանդին բերել, քանի որ ընդունում են հիվանդին, այլ ոչ թե մեքենան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վարորդ Վլադիմիր Անդրեասյանը կարծում է, որ ինքը պարտավոր չէ մուծել 270 հազար դրամ վարչական տուգանքը` ճանապարհատրանսպորտային խախտումների համար։ Նախորդ տարվա սեպտեմբերի 2-ին Վլադիմիր Անդրեասյանը իր հիվանդ հարազատին, երթեւեկության կանոնները խախտելով, Եղեգնաձորից տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն։
«Ես լսել էի հեռուստատեսությամբ ՃՈ ղեկավարությունից, որ եթե հիվանդ ես տեղափոխում, տվյալ բժշկական կենտրոնը իրավունք ունի գրանցելու քո տվյալները, մեքենայի տվյալները, որ եթե խնդիրներ առաջանան, լուծեն, բայց մի երեսուն րոպե խոսելուց հետո բուժքույրը հրաժարվեց»,- «Ա1+»-ին ասաց Վալերի Անդրեասյանը։
Վարորդը հույսը չի կորցնում, թե կկարողանա բժշկական կենտրոնից ստանալ այդ տեղեկանքը. «Ես երկու անգամ դիմել եմ՝ հերքում են, ասում են չկա նման օրենք, ես իրավասու չեմ։ Բայց ես գիտեմ դեպքեր, որ իրենց աշխատողներին նման տեղեկանք իրենք տրամադրել են։ Ոստիկանությունից էլ հայտնեցին, որ Էրեբունի բժշկական կենտրոնը նման տեղեկանքներ տրամադրում է»։
Էրեբունի բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ իրենք երբեւէ չեն նշում, թե ինչ մեքենայով են հիվանդին բերել, քանի որ ընդունում են հիվանդին, այլ ոչ թե մեքենան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին