▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հայաստանին պակասում է կին վարչապետ. Մարիամ Փաշինյան

«Հերթական նորարարությունը՝ առողջապահությունում». Արսեն Թորոսյան

Պատահար Շուռնուխում

ԱԱԾ-ն բացում է փակագծերը․ Ինչու՞է Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներից բացատրություն վերցվել

«Թովմասյանի նախարարության շրջանում քաղբանտարկյալ Փաշինյանը ապօրինի կերպով զրկված է եղել. . .

Իշխանությունը անում է քայլ դեպի ինտերնետի վերասհկողություն...Դավիթ Խաժակյան

Ադրբեջանցի հաքերները կոտրել են Հայաստանի վարչապետի կայքը. լուսանկար

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է հնդիկ գործարարների և համալսարանականների

«Ես միայնակ չեմ կարող և բոլորիդ աջակցության կարիքը ունեմ». իր նորածնին չտեսած մոր խնդրանքը

Հայտնի է՝ թե երբ խաղադաշտ կվերադառնա Մխիթարյանը

Ազատության պողոտայում ոստիկանի սպանության գործով անչափահասին մեղադրանք առաջադրվեց 4 հոդվածներով

Մարզերում բաժանում են կառավարության գործունեությունը 100 փաստով ամփոփող գրքույկներ

Քաղաքապետարանը պարզաբանել է, թե ինչու են մանկապարտեզում երեխաներին կապել աթոռներից

ՍԴ-ն պաշտպանում է իրեն նշանակած հանցագործ կլանի շահերը. Լևոն Զուրաբյան

Երևանի թիվ 92 մանկապարտեզում երեխաներին գոտիներով կապել են աթոռից

Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ինտերնետի վրա վերահսկողություն սահմանելու մասին փաստաթուղթ է շրջանառվում, որը դարձել է լայն. . .

Տղերք, չի ստացվելու. Ալեն Սիմոնյան

Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործի հայտարարություն է տարածել

Վիրավոր ոստիկանը պատմել է, թե ինչ է ասել զոհված ընկերն իրեն դեպքի օրը

Նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Թովմասյանի. . .

ՍԴ դատավորները հանդես են եկել հայտարարությամբ. հետևում են Հրայր Թովմասյանի ընտանիքի շուրջ տեղի. . .

Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունն ԱԱծ-ում վատացել է

Արթուր Վանեցյանը հանդես է եկել հայտարարությամբ

Անկախ բերվող երկրից` հայ-վրացական սահմանով ՀՀ մտնող մեքենաները մաքսազերծվելու են Հյուսիսային. . .

Երկրում, որտեղ ՀՆԱ-ի 20%-ը 15 ընտանիքի ձեռքում է, կուսակցական լայն համակարգ դժվար է ակնկալել

«Կենտրոնում» իմ աշխատանքային գործունեությունը դադարեցված է․ Անժելա Թովմասյան

Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում

Մեկնարկել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գյուլբուդաղյանցը հրաժարական է. . .

Արագածոտնի մարզում ավտովթարից մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը

«Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից. ԱԳՆ խոսնակի հիշեցումը՝ Բաքվին

Մխիթար Հայրապետյանը կփոխարինի Տարոն Մարգարյանին

Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Հանրապետության հրապարակում

Մենք կատարյալ կախվածության մեջ ենք. հնարավոր է՝գազը թանկանա. Արա Պապյան

Երևանում տղամարդը կտրել է իր պարանոցը

Մանրամասներ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի քննարկումներից․ ինչ է ասել վարչապետի խորհրդականը

Հրայր Թովմասյանի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի՞․ ՀՔԾ-ում որոշում է կայացվել

Ալիևի թբիլիսյան հուշարձանի տակ հայտնվել է «Արցախը Հայաստան է, և վերջ» գրառումը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է ներկայացրել

Հրադադար Սիրիայում

ՌԴ ԱԳՆ-ն դիրքորոշում է հայտնել Գարեգին Նժդեհի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը՝ Կինոպարկում

Կառավարությունը «Ryanair»-ին ոչ մի 5 միլիոն էլ չի տալու. ինչո՞վ է պայմանավորված ավիատոմսերի էժան գինը

Տոնին ընդառաջ երևանյան մի շարք փողոցներ 3 օր շարունակ փակ կլինեն

Դատարանը նշել է, որ Կառավարության պաշտոնյայի՝ նախկինում Ամուլսարի դեմ ծավալած գործունեությունն. . .

«Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից»». Էդուարդ Շարմազանով

Արմեն Սարգսյանը ՝ մետրոյում

Շնորհավորում եմ բոլորիս․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հիշատակին

Մեր երկրի մարդիկ այնքան չար են գեղեցկուհիների նկատմամբ. Գոհար Հարությունյան

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009»… Հաղթանակներ Գոհար Հարությունյանի կյանքում հաճախ են եղել, նրան հաջողվել է ճանաչվել  ամենագեղեցիկը ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս, սակայն տիտղոսները, բեմը և դրա  փայլը  չի խանգարել Գոհարին ընտանիք կազմել և այսօր  երեք երեխաների մայր լինել: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Գոհար Հարությունյանի հետ` հաղթանակների հակառակ կողմի, հիասթափությունների,  իր հետագա անելիքների և, իհարկե,  ընտանիքի մասին:

-Գոհար, հանդիպմանը նախապատրաստվելիս հարցազրույցներից մեկում կարդացի, որ նախքան «Միսիս Գլոբ»-ը նշել էիք, որ Ձեզ թվում էր, թե կյանքն արդեն ավարտված է և որ բեմում այլևս չեք լինի: Սակայն հակառակ  դրան`  մասնակցեցիք «Միսիս Գլոբ»-ին, ավելին` հաղթեցինք այն: Կարոտո՞ւմ եք բեմը և Ձեր հանրային կյանքի այդ տեսակ դրսևորումը:

-Ես պատրաստ եմ եղել ընտանիք կազմելուն, իսկ նախքան այդ շատ ճանապարհորդել, աշխատել եմ. մոդելային կարիերայից բավական հագեցել էի, որովհետև որպես մոդել ինձ փորձել էի տարբեր երկրներում, կարողացել էի Հայաստանից դուրս գալ: Գոհ եմ իմ անցյալից, իմ անցած ուղուց և ընտանիք կազմելիս պատրաստ էի դրան, ուզում էի արդեն երեխա ունենալ: Ինչ վերաբերում է «Միսիս Գլոբ»-ին, ապա նշեմ, որ շատ դժվար ժամանակաշրջան էր, ունեի երկու փոքր երեխաներ (ներկայումս նրանք արդեն երեքն են, բայց ավելի հեշտ և խաղաղ է), առավել ևս երկու տարի երեխաներ ունենալուց հետո ֆիզիկական տեսանկյունից մարմինդ տարբեր փոփոխությունների է ենթարկվում և հանկարծ քո նախկին արտաքինով հայտնվում ես բեմում: Իրականում գնում էի մրցույթի միայն գիշերները լավ քնելու նպատակով (ժպտում է), իսկ հենց բեմի վրա ասացի, որ այս ամենը տեղի է ունենում ամուսնուս շնորհիվ:

-Միաժամանակ նկատել եմ, որ Ձեր հաղթանակից հետո կարծես թե վիրավորվել էիք, որովհետև ըստ Ձեզ` այն անտեսվել էր: Հիշում եմ, որ նույնիսկ, երբ Ձեզ հրավիրել էին հաղորդումներից մեկի ժամանակ խոսել հայ տատիկի` «Միսիս տատիկ» ճանաչվելու մասին, հրաժարվել էիք` ասելով, որ երբ Դուք էիք հաղթել, Ձեր հաղթանակն այդքան մեծ իրարանցում չէր առաջացրել…

-Իսկ Դուք ինչ եք կարծում` չէ՞ր անտեսվել: Ինձնից հետո հաջորդ տարի հաղթել էր Ռուսաստանը ներկայացնող Ալիսա Կրիլովան. չնայած, որ նրանց երկիրը միշտ է ունեցել է հաղթանակներ, նրանք մինչ օրս խոսում են դրա մասին: Իսկ մեր դեպքում այդ ոլորտում երկրորդ հաղթանակն էր (հաղթանակ ասելով նկատի ունեմ առաջին հորիզոնական զբաղեցնելը): «Միսիս Գլոբ»-ի կազկոմիտեն շոկի մեջ էր, որ այստեղ հաղթանակիս մասին չի գրվում, իսկ ես այնպիսի բնավորություն ունեմ, որ երբեք չեմ գնա, չեմ գովազդի ինձ: Իմ գործը հաղթելն էր, և ես մամուլին տեղյակ էի պահել այդ մասին, սակայն նույնիսկ օդանավակայանում հետաքրքրություն չկար. ինձ դիմավորում էին միայն իմ երեխաները: Նշեմ, որ որպես հաղթող ունեի մրցանակ` պետք է նվիրատվություններ անեինք մանկատներին, սակայն այդ նվերը հանձնելուն չմասնակցեցի, որովհետև անիմաստ էր: Նշեմ, որ երբ հաղթել էի «Միսս ԱՊՀ»-ում զգացել էի այդ մեծ հետաքրքրությունը, ժողովուրդն ինձ միշտ սիրել է:

-Ըստ Ձեզ դա անձնավորվա՞ծ էր, թե՞ ուղղակի պատահականությունների հետևանք էր:

-Ոչ, այդ ամենն անձնավորված չէր: Միաժամանակ մամուլից անընդհատ գալիս էին և առաջարկում ներկայացնել, թե ես ինչպես եմ խնամում իմ երեխաներին, տակդիր փոխում, սուրճ եփում և այլն: Իսկ ես ասում էի, որ այդ ամենը բոլորն էլ անում են և դա հետաքրքիր չէ:

-Գոհար, իսկ դժվար չէ՞ կայանալուց, տարատեսակ մրցույթներում հաղթելուց հետո հասկանալ, թե ինչ քայլեր պետք է անել հետագայում:

-Մրցույթներին մասնակցելը հոբբի է, անցողիկ երևույթ: Մասնագիտությամբ միջազգային շուկայագետ եմ, 5 տարի ԱՄՆ-ում ուսանել եմ: Մոդելային կարիերան ինձ համար երբեք մասնագիտության չի եղել, այլ եղել է իմ աշխատանքը, որի շնորհիվ կարողանում էի ապրել: Ես այն միշտ որպես ոչ հարատև աշխատանք եմ դիտարկել, այն ինչ ես արել եմ շարունակական չէ: Այդ  բնագավառն ինձ համար անցյալում է, իմ մասնագիտությամբ որոշ բաներ անում եմ մեր ընտանեկան բիզնեսում, սակայն ներկայումս մեծացնում եմ երեք երեխաներիս, չի բացառվում 4-րդին ունենալը: Հետագայում, միգուցե, իմ բիզնեսն ունենամ:

Իսկ միգո՞ւցե զբաղվեք աղջիկներին գեղեցկության մրցույթների` օրինակ «Միսս Հայաստան»-ի համար նախապատրաստելով:

-«Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը պատկանում է Կարեն Արիստակեսյանին, մինչև նա չորոշի այն հանձնել կամ վաճառել մեկ ուրիշի, այդ մրցույթը որևէ մեկն իրականացնելու իրավունք չունի: Բացի այդ, մրցույթ կազմակերպելը հեշտ աշխատանք չէ, պետք է լինի շատ լավ թիմ, ինչպես Արա Երնջակյանի դեպքում էր:  Ես հանուն ինչի՞ պետք է ներդնեմ իմ ժամանակը, իմ նյարդերը, էլ չեմ ասում այն մասին, որ շատ հաճախ զանգահարում և ասում են, որ իմ սիրուհին պետք է հաղթի. նման բարդ իրավիճակներ շատ են լինում: Մենք չենք կարող ամեն տարի հավաքել այնպիսի աղջիկների, ովքեր կարող են անընդհատ գնալ և ներկայացնել Հայաստանը: Ինչպես նաև մեր երկրի մարդիկ այնքան չար են գեղեցկուհիների նկատմամբ, բացարձակ չեն հանդուրժում որոշակի թերություններ, որոնք միգուցե իրենց կարծիքով են թերություն: Ի վերջո, հաղթողին էլ քննադատում և կտտանքների են ենթարկում: Աղջիկներին միշտ զգուշացնում եմ, որ պետք է հաղթելուց վախենալ, որովհետև դժվար է այդ տիտղոսը պահելը, քանի որ երբ ուշադրության կենտրոնում ես պետք է հաշվի առնես հանրային կարծիքը:

-Բայց շատ երկրներում տիտղոսակիր գեղեցկուհիները կարծես թե հասարակական գործունեությամբ են զբաղվում: Մեր դեպքում դա կարծես թե չի նկատվում, միգո՞ւցե մեր երկրի պայմաններն են ստիպում չծավալել նման գործունեություն:

-Այդ գեղեցկուհիները բոլորը համագործակցում են հասարակական կազմակերպությունների հետ, կազկոմիտեները մրցույթների նույնպես աջակցում են, այսինքն` գեղեցկուհին այստեղ ոչ թե ինքն է անում բարեգործություն, այլ հանդիսանում է որպես կերպար և խոսնակ: «Միսիս Գլոբն» էլ ուներ նման գաղափարներ…Իրականում այդ մրցույթի շրջանակներում ընտրում են իդեալ, կերպար, որն իր երկրում այդ բարեգործական միջոցառումներն կիրականացնի, բայց գեղեցկուհին երբեք նման բան միայնակ անել չի կարող: Մեր երկրում չկա նման երևույթ, որ հասարակական կազմակերպությունը որևէ մեկին ընտրի որպես դեսպան, ով կարող է  քարոզել, մարդկանց իր շուրջը հավաքել: Ես նման բան արել եմ ԱՄՆ-ում. այնտեղ բարեգործական ճաշկերույթների ընթացքում ելույթ եմ ունեցել, ներկայացրել եմ Հայաստանի ուսանողության դժվարությունները, լինելով անապահով ընտանիքից և ստանալով բարեգործական օգնություն` հիշատակել եմ այդ մասին, ինչը շատ արդյունավետ էր:

-Դուք երբեք չեք թաքցրել, որ անապահով ընտանիքից եք եղել... Քչերին է հաջողվում լինել հասարակ ընտանիքից և այդքան հաջողություն գրանցել, այդ ամենը քրտնաջան աշխատանքի հետևա՞նք է:

-Գեղեցկության մրցույթին մասնակցելը սպորտաձև չէ, որտեղ իսկապես քրտնաջան աշխատում են արդյունքի հասնելու համար, ոչ էլ երգեցողություն է, որի դեպքում երգիչները կրկին երկար աշխատում են, սա պարզապես հանրային մարդ դառնալու ամենահեշտ ձևն էր: Ես ինձ վրա շատ եմ աշխատել, ինչպես պետք է մարդկանց հետ շփվել, հավասարակշռված լինել… Աշխատանք տարել եմ անձնական կյանքում (ժպտում է), չեմ կարող ասել, որ ամեն ինչ ինձ տրվել է, ես իսկապես որոշումներ եմ կայացրել, որոնք հետագայում ճակատագրական են եղել, այսինքն` մրցույթին հաջորդած բոլոր իրադարձություններն այնպես եմ արել, որ իմ օգտին լինեն, ոչ թե հակառակը: Երբ ես հաղթել էի «Միսս Հայաստանը» և «Միսս ԱՊՀ»-ն անընդհատ շրջանառվում էին խոսակցություններ հայրիկի մասին, այն դեպքում, որ նա մահացել էր, երբ ես 10 տարեկան էի կամ էլ խոսում էին, թե ում սիրուհին եմ… Ես գիտեմ, որ երբեք թագ չեմ գնել, որովհետև դա շատ շինծու է, ինչպե՞ս կարող ես մի բան կրել, որը քոնը չէ: Միգուցե իմ բախտը բերել է, որ այդ մրցույթներն արդար են անցկացվել: Նույնիսկ  «Միսս ԱՊՀ»-ի հաղթանակից հետո, երբ Մոսկվայից զանգել են մայրիկիս և ասել, որ հաղթել եմ, նա չի հավատացել և ասել է` «գժվե՞լ եք» :

-Գոհար, կյանքի բերումով հայտնվել էիք ԱՄՆ-ում, սակայն, ի վերջո, վերադարձաք Հայաստան: Դա արեցիք նաև հետագայում` ամուսնանալուց հետո, երբ տևական ժամանակ ապրում էիք Ռուսաստանում: Ի՞նչն է Ձեզ ստիպում վերադառնալ:

-Ամեն երկրում ապրելով բախվում ես թե դրական, թե բացասական երևույթների: Միացյալ Նահագներում դժվար էր. ընտանիքից հեռու շատ ծնունդներ, Նոր տարի և այլ առիթներ միայնակ եմ անցկացրել: Համալսարանն ավարտելուց հետո ունեի ընտրություն` կամ մնալ, կամ վերադառնալ… Եկա Հայաստան իմ հին հիշողություններով, բայց երբ վերադարձա  հիասթափությունները շատ ավելի մեծ էին: Մի պահ կար, որ փոշմանել էի: Ինձ համար դժվար էր տեսնել, թե կինը հասարակության մեջ ինչպիսի նվաստ իրավիճակում է և ես չէի ուզում այդ կարգավիճակում հայտնվել: Որոշ ժամանակ անց հանդիպեցի ամուսնուս, մեկնեցինք Մոսկվա` իմանալով, որ հետ ենք վերադառնալու: Հիմնովին հաստատվել  ենք Հայաստանում, ստեղծել ենք մեր աշխարհը, ապրում ենք երջանիկ: Այն, ինչ մեզ զայրացնում է, մենք փոխել չենք կարող և գիտակցում ենք, որ յուրաքանչյուր երկրում կարող է նման բան լինել:

-Իսկ ի՞նչն է Ձեզ զայրացնում:

-Զայրացնում է այն, որ մարդիկ փոխհանդուրժող չեն, կոպտությունը մի քիչ շատ է,  ժողովուրդն ավելի լավը կլիներ, եթե օրենքները շատ ավելի լավ գործեին, ինչպես նաև  հավասարություն չկա կնոջ և տղամարդու միջև:

-Իսկ ինչպիսի՞ն է այսօր Ձեզ առօրյան:

-Իմ կյանքում շատ հետաքրքիր ժամանակաշրջան է, աղջիկներս արդեն, կարծես, իմ ընկերուհիները լինեն: Երեխաներս ինձ շատ են սիրում, ես չեմ ուզում եմ անգամ մի վայրկյանով այդ աշխարհից կտրվել: Երբեմն քնելուց առաջ մտածում եմ` մի՞թե սա չէ իրական երջանկությունը, որին մարդկությունը ձգտում է: 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես ավելին