▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր երկրի ղեկավարը ոգելիցի ազդեցության տակ նախաձեռնել է գործընթաց, որի խարանը մաքրելու համար գուցե տասնամյակներ պետք լինեն»․ Միսկարյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հատուկ չհասկացողների համար
Պեսկովը (Կրեմլը) ասաց, որ իրենք կապ չունեն Ղազախստան ուղարկած զորքի հետ, որ դա կազմակերպել է Հայաստանը (Նիկոլը) և ես հավատում եմ, որ դա էդպես էլ եղել է։ Մեր երկրի ղեկավարը, հակված եմ կարծելու, որ ոգելիցի ազդեցության տակ, (սթափ մարդը նման բան չէր անի) նախաձեռնել է մի գործընթաց, որի թողած խարանը մեր վրայից մաքրելու համար գուցե տասնամյակներ պետք լինեն։
Երբ մի կողմից «խաղաղության դարաշրջան» մտնելու մասին ես խոսում, մասնակցում ես ժողովրդավար երկրների համաժողովին, բայց մյուս կողմից ղազախ ժողովրդին զենքի ուժով ճնշելու գործ ես նախաձեռնում, որովհետև նրա բռնապետը զանգով քեզ նման բան է խնդրել, հիշեցնում է հայտնի անեկդոտը, որ ասում է, թե էս մեր էսինչը էնքան նամուսով է, որ հանուն նամուսի ինչ ուզես կտա։
Էսքան «խաղաղասեր» լինելն էլ մի բան չի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին