▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր գիտնականներին 50 հազար դրամ տալով կկոտորեք

 

Այսօր վերջապես համոզվեցի, որ գիտնականներին իզուր տեղը չեն կերակրում ու պահում զարգացած երկրներում։ Դուրս է գալիս որ շատ էլ օգտակար ժողովուրդ են այդ գիտնականները։ Դա մարդիկ հասկացել էին նույնիսկ նախանադարից էլ շատ շատ առաջ, երբ մի խելքով մարդ մամոնտներ որսալու համար նախատեսված նիզակի քարե վատ սրված ծայրը փոխարինեց օբսիդիանի շատ սուր մի կտորով ու հեշտացրեց իր ցեղակիցների կողմից մամոնտ որսալը։ Այդ գյուտը նախամարդիկ ըստ արժանավույն գնահատեցին և գյուտարարին այլևս մամոնտի որսի չէին տանում վախենալով, որ կարող է մամոնտը անզգուշաբար վնասել իրենց մտավորականին։ Նրան պահում էին իրենց քարանձավի վերի գլխում, ամենատաք տեղում ու կերակրում էին մամոնտի ազդրի ամենանուրբ ու քիչ յուղալի մսակտորներով, որպեսզի իրենց այդ միակ մտավորականի խոլեստերինը շատ բարձր չլինի ու ինֆարկտի կամ ինսուլտի զոհ չդառնա այդքան օգտակար ուղեղի տեր մարդը։ 
Իսկ ես վերջնականապես համոզվեցի գիտնականների օգտակարության մեջ, երբ նոր գնածս անդրվարտիքը կարճացնելու համար ոչ մի թել ու ասեղ էլ չօգտագործեցի։ Մի խելոք քիմիկոս գիտնական մի կպչուն ժապավեն է հայտնաբերել, դնում ես երկու կտորի արանքում հարդուկում ես ու վերջ՝ շալվարդ պատրաստ է։ Կարող ես վաղը առավոտյան հագնել գնալ աշխատանքի ու վստահ լինել, որ քո հիմնարկի գեղեցկատես քարտուղարուհին հենց քեզ այդ հատուկ տեխնոլոգիայով կարճացրած շալվարով տեսնի անմիջապես ու վերջնականորեն կսիրահարվի վրադ։ 
Այնպես որ լավ կլինի Հայաստանի մեր գիտնականներին էլ մի քիչ լավ նայեք, որ ձեր համար այսպիսի լավ լավ գյուտեր անեն ու հեշտացնեն ձեր գործը ձեզ վրա սիրահարեցնելով ձեր հիմնարկների բոլոր գեղեցկատես քարտուղարուհինեին։
Թե չէ խեղճ մարդկանց 50 հազար դրամ տալով կկոտորեք սովից ու ոչ մի լավ բան էլ ձեր կյանքում տեղի չի ունենա երկրում գիտնական չլինելու պատճառով։

Այսօր վերջապես համոզվեցի, որ գիտնականներին իզուր տեղը չեն կերակրում ու պահում զարգացած երկրներում։ Դուրս է գալիս, որ շատ էլ օգտակար ժողովուրդ են այդ գիտնականները։ Դա մարդիկ հասկացել էին նույնիսկ նախանադարից էլ շատ շատ առաջ, երբ մի խելքով մարդ մամոնտներ որսալու համար նախատեսված նիզակի քարի վատ սրված ծայրը փոխարինեց օբսիդիանի շատ սուր մի կտորով ու հեշտացրեց իր ցեղակիցների կողմից մամոնտ որսալը։ Այդ գյուտը նախամարդիկ ըստ արժանավույն գնահատեցին և գյուտարարին այլևս մամոնտի որսի չէին տանում վախենալով, որ կարող է մամոնտը անզգուշաբար վնասել իրենց մտավորականին։

Նրան պահում էին իրենց քարանձավի վերի գլխում, ամենատաք տեղում ու կերակրում էին մամոնտի ազդրի ամենանուրբ ու քիչ յուղալի մսակտորներով, որպեսզի իրենց այդ միակ մտավորականի խոլեստերինը շատ բարձր չլինի ու ինֆարկտի կամ ինսուլտի զոհ չդառնա այդքան օգտակար ուղեղի տեր մարդը։ Իսկ ես վերջնականապես համոզվեցի գիտնականների օգտակարության մեջ, երբ նոր գնածս անդրվարտիքը կարճացնելու համար ոչ մի թել ու ասեղ էլ չօգտագործեցի։ Մի խելոք քիմիկոս գիտնական մի կպչուն ժապավեն է հայտնաբերել, դնում ես երկու կտորի արանքում հարդուկում ես ու վերջ՝ շալվարդ պատրաստ է։ Կարող ես վաղը առավոտյան հագնել գնալ աշխատանքի ու վստահ լինել, որ քո հիմնարկի գեղեցկատես քարտուղարուհին հենց քեզ այդ հատուկ տեխնոլոգիայով կարճացրած շալվարով տեսնի անմիջապես ու վերջնականորեն կսիրահարվի վրադ։

 Այնպես որ լավ կլինի Հայաստանի մեր գիտնականներին էլ մի քիչ լավ նայեք, որ ձեր համար այսպիսի լավ լավ գյուտեր անեն ու հեշտացնեն ձեր գործը ձեզ վրա սիրահարեցնելով ձեր հիմնարկների բոլոր գեղեցկատես քարտուղարուհինեին։Թե չէ խեղճ մարդկանց 50 հազար դրամ տալով կկոտորեք սովից ու ոչ մի լավ բան էլ ձեր կյանքում տեղի չի ունենա երկրում գիտնական չլինելու պատճառով։

Համլետ Աբրահամյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին