▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ունեցածի վրա կասկածում եք, իսկ մեր թշնամին իր չունեցածը անցկացնում է ունեցածի տեղ

Այս օրերին մի բան հիշեցի: 
Արարատի հյուսիսային փեշին կա մի պահպանվող օբյեկտ: Այդ օբյեկտը տեղակայված է Կարսից դեպի Բայազետ ճանապարհի վրա, այն ճանապարհի վրա, որը Իգդիր չի գնում : Անգամ շրջապատում ապրողները մտածում են, որ դա ինչ որ ռազմական գաղտնի օբյեկտ է, որտեղ ինչ որ զինատեսակ է պահպանվում: Բոլորն էլ կարելի է ասել, այսպես են մտածում, քանի որ առաջին հայացքից այդ օբյեկտը թողնում է նման տպավորություն: Նախ այն ներկված է ռազմական օբյեկտներին հատուկ ոճով ու հատուկ գույնի ներկով, հետո կա ուղղաթիռների համար նախատեսված վայրէջքի և թռիչքի դաշտ, զինվորականները պահակություն են իրականացնում, օբյեկտ մուտք ու ելք են անում զինվորական ամենագնացները և այլն: Այսինքն ամեն բան խոսում է նրա մասին, որ դա ռազմական գաղտնի կայան կամ բազա է: Բայց ով ով, ես գիտեմ, որ դա Բաքու - Ջեհյան նավթամուղի հաշվիչ կայանն է : Սակայն թե՛ քուրդ բնակչությունը, թե՛ այդ տեղով անցնող զբոսաշրջիկը գիտի թե այդտեղ հատուկ զենք է պահպանվում, որը պահված է Հայաստանի դեմ օգտագործելու համար...


Այսպիսի բաներ... Տնաշեններ , մեր ունեցածի վրա կասկածում եք, իսկ մեր թշնամին իր չունեցածը անցկացնում է ունեցածի տեղ...

Կարեն Հովհաննիսյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին