▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ ազգային մեծեր են պետք

 

Ասում են, հեղափոխություններն են ծնում հզոր անհատականություններ... Վերածնունդն ինքնին հեղափոխություն էր՝ մտքի, ընկալումների, աշխարհատեսության ու մարդաբանության: Այդ պատճառով էլ տիտաններ ծնվեցին: Հոկտեմբերյան հեղափոխությունն աշխարհակարգ փոխեց, նոր տնտեսաձևի հիմքը դրեց, բերեց գեղարվեստում նոր ձևերի գերակայություն, և ծնվեցին մեծեր, որոնք պայմանավորեցին քսաներորդ դարի ընթացքը...


Անկախության հռչակումը մեր երկրում հեղափոխականության երևութականությունը ստեղծեց, սակայն հեղափոխության չվերածվեց... 


Այդ պատճառով էլ սկիզբ առավ փոքր, մանր մարդկանց ժամանակը... Ու մեծերն աստիճանաբար անէացան...


Փոքրերով ներկա ու պատմություն չի կերտվում, փոքրը հաստատում է ,,փոքր մտածողություն...ընդամենը չեխովյան և գոգոլյան ,,փոքր մարդկանց,, կարծրատիպերը:


Իսկ մեզ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾԵՐ են պետք...

 

Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին