▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ հետ պետք չէ խոսել սպառնալիքի լեզվով, այլապես մենք կպարտադրենք խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

Երկրապահ կամավորների միության համագումարին ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը վերհիշեց՝ ԵԿՄ-ն Արցախյան պատերազմի հորձանուտում ստեղծված կազմակերպություն է։

«Խոնարհվում եմ ազատամարտիկ, առաջամարտիկների այն սերնդի առաջ, որը չշփոթվեց, խուճախի չմատնվեց ցեղասպասնության ու ավեր տեսած մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներից։ Եվ հայկական զինված ուժերի բացակայության պայմաններում անհավասար մարտի բռնվեց հանուն մեր հայրենիքի, հանուն մեր ժողովրդի, հանուն մեր երազանքների պաշտպանության։ Քավ լիցի, չեմ ասի, թե այսպիսի առաքելություն ստանձնած բոլոր ազատամարտիկ, առաջամարտիկները հետագայում դարձան ԵԿՄ անդամ»։

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Նա նշեց, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելը կարևորագույն խնդիր է։ Այս խնդրի լուծման համար Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է այն մեխանիզմները, որոնցով կարող են դրան հասնել։

«Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելը չի կարող Լեռնային Ղարաբաղյան հակամարտության երեք կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել։ Դա պարտականություն և պատասխանատվություն է, որ հավասարապես կիսում են հակամարտության բոլոր՝ երեք կողմերը»։

 

 

 

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ հենց սա է քննարկվել մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հայաստանի խաղաղության բանաձևը սա է, այն Վիեննայում եղել է քննարկման հիմնական առանցքը։

«Ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի կառավարությունը Ղարաբաղի հարցի բանակցային ֆորմատի փոփոխության հարց երբևէ չի դրել, Հայաստանի կառավարությունը դրել է բանակցային ֆորմատի վերականգնման հարց։ Այն, որ Ղարաբաղի հարցի բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության ֆորմատում, մենք երբեք ոչ մի վայրկյան կասկածի տակ չենք դրել։ ԵԱՀԿ ՄԽ-ի ֆորմատը իր ձևավորման առաջին իսկ րոպեներից ներառել է Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին։ Դա արտահայտվել է ոչ միայն մինչև 1998 թվականը, այլև դրանից հետո, որովհետև եկեք ուղղիղ նայենք փաստերին ու ասենք, որ 1998 թվականից հետո ՀՀ-ն բանակցային սեղանի շուրջ ներկայացնող Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ըստ էության ներկայացրել են նաև Ղարաբաղը և նրանք եղել են Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչ»։

Թե ինչո՞ւ է կարևոր Արցախի ներգրավումը բանակցային  կողմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց․ «Որովհետև չի կարող հակամարտության մասին խոսք լինել, առանց այդ հակամարտության առանցքային կողմի մասնակցության։ Եթե մենք խոսում ենք առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների, ուրեմն մենք խոսում ենք ցանկացած բանի մասին, բայց ոչ հակամարտության կարգավորման»։

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ չի կարելի անընդհատ սպառնալ դիմացի  երկրի ժողովրդին։ «Սպառնալիքով ժողովուրդների հետ չեն խոսում և ընդհանրապես մեզ հետ պետք չէ խոսել սպառնալիքի լեզվով։ Մեզ պետք չի սպառնալ՝ պատերազմով։ Պատերազմի սպառնալիքին մենք պատասխանելու ենք խաղաղության օրակարգով»։

 

Դիտեք նաև՝ «Տղե՛րք, իմ աչքերը ձեզ վրա են». Արամ Սարգսյանը հիշեց Վազգենի խոսքը

Կարդացեք նաև՝ Սասուն Միքայելյանը պարզաբանեց՝ ինչու՞ էր հեղափոխությունը ոչ պակաս կարեւոր, քան Արցախյան պատերազմը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին