▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի արեք այնպես, որ ինչքան չտես գյոռմամիշ կա մասնակցի եկեղեցիների օծմանը

Երեկ հերթական անգամ զզվանք ապրեցի ու խորը հիասթափություն։ Ապշել կարելի է, թե որտեղի՞ց հայտնվեց մեր ազգի մարմնում այն խաժամուժը, որը ամեն անգամ այսպես ծլում է՝ անվճար պատառի առկայության դեպքում։ Ու պետք չէ տափակաբանել, թե մարդիկ սոված էին, կամ էլ առավել ևս քրիստոնեական մատաղից մղված էին այդպես չտեսորեն հարձակվել սեղանների վրա։

Այնտեղ սոված մարդ եթե կար էլ, հաստատ իրեն բաժին չհասավ։ Ու առավել ևս այնտեղ քրիստոնյա մարդ չկար։ Կային հարյուրավոր լփռիկ չտեսներ, ովքեր հանուն անվճար պատառի իրենց արժանապատվության մասին էլ կմոռանան, ամեն սրբության վրայով էլ կանցնեն։ Իսկ դուք ասում եք հոգևոր սնունդ...

Ու ոչ մի կապ չունի այստեղ հոգևոր հայացքների գործոնը։ Կրկնում եմ, եթե այնտեղ բացվեր սուպերմարկետ ու էլի սեղաններ գցվեին՝ նույն խաժամուժը, նույն նողկալի տեսարանն էր սարքելու։

Ու ինչո՞ւ կենտրոնանանք մենակ այդ չտեսների բանակի վրա։ Արդեն «բարի» ավանդույթ է դարձել, որ հերթական օլիգարխիկ եկեղեցու բացմանը, անպայմանորեն ծաղրի է ենթարկվում թե՛ Քրիստոնեությունը, թե՛ Հայ Առաքելական Եկեղեցին։ Օրինակ երեկ Լֆիկը մի բո՜լ ծաղրեց բոլոր իսկական հավատացյալների զգացմունքները։ Ընդհանրապես, նման արարողությունները հայաստանում ի սկզբանե ծաղր են կրոնի ու հավատի հանդեպ, որովհետև «բարերարների» ու «պատվավոր» հյուրերի մեծամասնությունը դժոխքի վիզա ունեն, բայց էնպես մի իրանց գցում են այսպիսի արարողությունների, ասես առաքյալների ու սրբերի ուղիղ ժառանգներն են։

Մի բան հաստատ կարող եմ ասել. նրանում ինչ կատարվեց երեկ, աստվածահաճո ոչ մի բան չկար՝ ծայրից-ծայր հարամություն էր։

Գեղամ Ասլամազյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին