▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի ձեռքով բանակ եք քանդում, մյուսով հիմնադրման օ՞ր նշում». Կարին Տոնոյան

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ՊՆ-ից պաշտոնական հրավեր են բերում հունվարի 28-ին Դվին հյուրանոցում Հայոց բանակի օրվան նվիրված ընդունելության մասնակցելու համար.... Հրավերն, իհարկե, մերժում եմ, բայց համոզված, որ մերժմանս պատճառը տեղ չեն հասցնելու, ստիպված եմ հրապարակել այն:
Այդ ո՞ր բանակի օրը նշելու համար եք մեզ հրավիրում, այն որի հազարավոր զավակների արյան գնով ձեռք բերած Արցախը ծախեցիք՝ թուրքից «էժան» խաղաղություն մուրալու համար, այն որին պայմանավորված տարաք պարտության ու կազմալուծեցիք, այն որի փառահեղ զինվորներին մտածված կոտորեցիք, որ ժողովրդի մեջ վախ սերմանեք պատերազմի նկատմամբ, այն որի զինվորներին այսօր էլ դիրքերում այնպիսի վիճակում եք պահում, որ ոչ մի ծնող այլևս չցանկանա որդուն բանակ ուղարկել.... Մի ձեռքով բանակ եք քանդում, մյուսով հիմնադրման օ՞ր նշում. ցինիզմն էլ պիտի սահման ունենա, մի քիչ ամոթ ունեցեք:
Դուք մի ամբողջ ժողովրդի դարավոր երազանքի մարմնացումն եք ավերել. Հայոց բանակը այս ազգի վերածննդի խորհրդանիշն էր, ինքնահարգանքի երկաթբետոնե հիմքը... Դուք միտումնավոր հենց այդ հիմքը սասանեցիք.....Ինչո՞ւ, որովհետև թուրքի խաղաղության դիմաց պիտի Հայ դատը ուրանաք, իսկ դա միայն հայի հզորացման հույսը կտրելով է հնարավոր, դուք միտումնավոր նոր ցեղասպանություն կազմակերպեցիք՝ ցեղասպանություն բառից անգամ ենթագիտակցական փախուստի հարկադրելով ձեր ժողովրդին....
Մի բան միայն սխալ եմ գրում այս տողերում. այս ժողովուրդը ձերը չէ, այս բանակը ձերը չէ, և առավել ևս այս Հայրենիքը ձերը չէ: Այս բանակը, այս Հայրենիքը հիմա պատկանում է Եռաբլուրում պառկած անպարտելիներին, որոնց հոգիները ամեն անգամ դուք նորից եք մոլեգնում ձեր պիղծ այցերով ու ծաղրող միջոցառում-համերգներով:
Հանգիստ թողեք մեր զավակներին և մեզ՝ ձեզ ատող ու միայն ձեր դատաստանը տեսնելու համար ապրող մայրերիս: Մենք միայն մի տեղ ունենք հանդիպելու՝ Արցախի ու ՀՀ-ի պետականության ու արժանապատվության վերականգնման համար դաժան ճակատամարտում, որն առջևում է դեռ....
Հայոց բանակից հայ զինվորն ու չվաճառված սպան են մնացել միայն, ուրեմն հենց նրանց հետ էլ ես կլինեմ այդ օրը:
Իսկ առայժմ թողեք լռենք և առիթ մի տվեք անընդհատ բարձրաձայնելու այս սարսափելի ճշմարտությունը»:

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին