▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի´ լոպպազացեք, մի´ ֆիքստուլացեք, ձեզ Քաջ Նազարի տեղ մի´ դրեք

 

Քաղաքական, կուսակցական գործիչներ, պատգամավորներ, պաշտոնյաներ կան որոնց գրառումները, հարցազրույցները չեմ կարդում: Դրանք հատկապես նաև երեք-չորս հոգիանոց կուսակցական <<կազմակերպությունների>> ղեկավարներն են, ակնհայտ վարկաբեկված, որոշակի մարդկային տեսակի պատկանողները, մշտապես տզրուկի նման այս կամ այն քաղաքական <<թռփոշ>> կազմակերպության հետույքին կպնող, արյուն քաշողները, սրա-նրա տակ պառկելուն վարպետացածները…
Խուսափում եմ նաև կարդալ այն անձանց, ակտիվիստների գրառումները, որոնք ծայրահեղ ատելությամբ, թույնով, վիրավորանքներով, հայհոյանքներով են համեմված …
Որպես ՀՀ քաղաքացի խորհուրդ տամ նաև քաղաքական, կուսակցական գործիչներին, պատգամավորներին, պաշտոնյաներին` խոստում մի տվեք, ժամկետներ մի նշեք, մի լոպպազացեք, մի ֆիքստուլացեք, ձեզ Քաջ Նազարի տեղ մի դրեք, գնահատեք խոսքի, մտքի իմաստությունը, գինն ու արժեքը: Մի խոսեք ժողովրդի, ազգի անունից, եթե չգիտեք ինչ է նշանակում ժողովուրդ, ազգ ապա մի ամաչեք` հարցրեք, սովորեք, իմացեք…
Ճոռոմ անուններ մի դրեք ձեր շարժումներին, կուսակցություններին, արհեստականորեն մի ուռճացրեք ձեր փուչիկ շարժումները…Անցան ժամանակները, ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը հասցրել է ուսումնասիրել, փորձել, գնահատել, վերաարժեքավորել, հիասթափվել և զզվել ձեզանից…Բոլորից` այդ թվում նաև իշխանության մեջ սողսկած շահամոլներից…
Համազգային շարժում…Համազգային հանրահավաք…Համաժողովրդական ընդվզում…
Ու՞ր է ձեր համազգային շարժումը?...Համազգային շարժումը համազգային է ու փըխկ չի լինում…Ու միշտ պարզվում է, որ դա համազգային շարժում չէ, այլ ընդամենը նեղ անձնային շահ հետապնդողների, ամբիցիոզների, իշխանության տենչացողների խմբի շարժում է` համեմված ազնիվ, հաճախ նաև դյուրահավատ, անշահախնդիր մարդկանց հույզերով ու սպասելիքներով…
Ձեր կատարած քայլերի, անմտածված գործողությունների, նրանց խաբելու, թյուրիմացության մեջ գցելու սարսափելի հետևանքը մշտապես այդ մարդկանց զգացմունքների հետ խաղալն ու հիասթափեցնելն է…Իսկ Հայաստանում քաղաքական կյանքն ու քաղաքական գործիչների մեծամասնությունը դեռ երազախաբության տարիքում են…Դե թեկուզ երազախաբություն, բայց դե հաճույք է ստանում եք էլի բռնաբարելով քաղաքացիների մի որոշակի հատվածի հավատն ու սպասելիքները արդարության հանդեպ…
Դուք քաղաքական գործիչներ չեք, քաղաքական պուպուլիստներ եք, կներեք` պոպուլիստներ…

Քաղաքական, կուսակցական գործիչներ, պատգամավորներ, պաշտոնյաներ կան որոնց գրառումները, հարցազրույցները չեմ կարդում: Դրանք հատկապես նաև երեք-չորս հոգիանոց կուսակցական <<կազմակերպությունների>> ղեկավարներն են, ակնհայտ վարկաբեկված, որոշակի մարդկային տեսակի պատկանողները, մշտապես տզրուկի նման այս կամ այն քաղաքական <<թռփոշ>> կազմակերպության հետույքին կպնող, արյուն քաշողները, սրա-նրա տակ պառկելուն վարպետացածները…

Խուսափում եմ նաև կարդալ այն անձանց, ակտիվիստների գրառումները, որոնք ծայրահեղ ատելությամբ, թույնով, վիրավորանքներով, հայհոյանքներով են համեմված …Որպես ՀՀ քաղաքացի խորհուրդ տամ նաև քաղաքական, կուսակցական գործիչներին, պատգամավորներին, պաշտոնյաներին` խոստում մի տվեք, ժամկետներ մի նշեք, մի լոպպազացեք, մի ֆիքստուլացեք, ձեզ Քաջ Նազարի տեղ մի դրեք, գնահատեք խոսքի, մտքի իմաստությունը, գինն ու արժեքը: Մի խոսեք ժողովրդի, ազգի անունից, եթե չգիտեք ինչ է նշանակում ժողովուրդ, ազգ ապա մի ամաչեք` հարցրեք, սովորեք, իմացեք…Ճոռոմ անուններ մի դրեք ձեր շարժումներին, կուսակցություններին, արհեստականորեն մի ուռճացրեք ձեր փուչիկ շարժումները…Անցան ժամանակները, ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը հասցրել է ուսումնասիրել, փորձել, գնահատել, վերաարժեքավորել, հիասթափվել և զզվել ձեզանից…Բոլորից` այդ թվում նաև իշխանության մեջ սողսկած շահամոլներից…Համազգային շարժում…Համազգային հանրահավաք…Համաժողովրդական ընդվզում…Ու՞ր է ձեր համազգային շարժումը...

Համազգային շարժումը համազգային է ու փըխկ չի լինում…Ու միշտ պարզվում է, որ դա համազգային շարժում չէ, այլ ընդամենը նեղ անձնային շահ հետապնդողների, ամբիցիոզների, իշխանության տենչացողների խմբի շարժում է` համեմված ազնիվ, հաճախ նաև դյուրահավատ, անշահախնդիր մարդկանց հույզերով ու սպասելիքներով…Ձեր կատարած քայլերի, անմտածված գործողությունների, նրանց խաբելու, թյուրիմացության մեջ գցելու սարսափելի հետևանքը մշտապես այդ մարդկանց զգացմունքների հետ խաղալն ու հիասթափեցնելն է…Իսկ Հայաստանում քաղաքական կյանքն ու քաղաքական գործիչների մեծամասնությունը դեռ երազախաբության տարիքում են…Դե թեկուզ երազախաբություն, բայց դե հաճույք է ստանում եք էլի բռնաբարելով քաղաքացիների մի որոշակի հատվածի հավատն ու սպասելիքները արդարության հանդեպ…Դուք քաղաքական գործիչներ չեք, քաղաքական պուպուլիստներ եք, կներեք` պոպուլիստներ…

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին