▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի օր է` հայրիկիս մասին տեղեկություն չունենք.Հրաչյա Հարությունյանի դուստր

Հուլիսի 13-ին Պոդոլսկում  տեղի ունեցած ողբերգական վթարի գործով մեղադրվող բեռնատարի վարորդ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի ընտանիքն արդեն մի քանի օր շարունակ նրա մասին որևէ տեղեկություն չունի: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը:

Նրա խոսքով` անընդհատ ինչ-ինչ խնդիրների են բախվում, թույլ չեն տալիս նրան տեսակցել: Նույնիսկ հեռախոսով կապ հաստատել  չի հաջողվում:

«Այս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ չենք հանդիպել»,- մեզ հետ զրույցում ասաց Լիլիթը:

Լիլիթ Հարությունյանի խոսքով`  գործի  քննությունից ևս որևէ նորություն չկա: Հրաչյա Հարությունյանին դեռ չեն հարցաքննել` առողջական վիճակից ելնելով:

Հասմիկ Գյոզալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին