▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քիչ էլ հապաղելու դեպքում կհայտնվենք ավելի վատթար դրության մեջ

Հայաստանի բոլոր չարիքների, սոցիալական վիճակի, արտագաղթի, բանակի վիճակի, արդարադատության չգության, մարդու իրավունքների ոտնահարման արմատը կոռուպցիան է, պետական պաշտոնյաների կողմից ազգային հարստության համատարած ու անհագ թալանը:  Այդ մասին Հայ ազգային կոնգրեսի 2-րդ (20-րդ) համագումարում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ըստ առաջին նախագահի, սա, սակայն, այսբերգի միայն տեսանելի արմատն է: «Անտեսանելին 1998 թվականից ի վեր հայոց պետականաշինության հիմքում դրված քաղաքական փիլիսոփայությունն է: Այլ կերպ ասած, ղարաբաղյան ստատուս-քվոն պահպանելու եւ 100 տարի էլ շրջափակումների պայմաններում զարգանալու ռազմավարությունը»,- նշել է նա: 

«Թե ինչպիսի կործանարար հետեւանքներ է հասցրել այս փիլիսոփայությունը, ավելորդ է ասել: Փաստն այն է, որ 1998 թվականին ունեինք մի երկիր, այսօր ապրում ենք բոլորովին այլ, գրեթե անճանաչելի երկրում»,- ասել է Տեր-Պետրոսյանը եւ հավելել. «Այն խնդիրը, որ կարող էինք լուծել 18 տարի առաջ ավելի ուժեղ վիճակում, այժմ ստիպված ենք լուծել ավելի թուլացած վիճակում: Իսկ մի քիչ էլ հապաղելու դեպքում կհայտնվենք ավելի վատթար դրության մեջ»:

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը` ուղիղ միացմամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին