▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի՛ սևեռվեք Վարդգես Գասպարիի հորիզոնական դիրքերին...

Ամեն ինչ արժեզրկվում, անէանում է, երբ ցանկացած շարժման, քաղաքական կամ քաղաքացիական նախաձեռնության շրջագծերում հանկարծ հայտնվում են ինչ-որ գրանտակերներ, հավերժ «պառկողներ» , բողոքի ամեն մի իրական դրսևորում թամաշայի վերածողներ... Հասկանում եմ՝ դժվար է դրանցից ազատագրվելը, դժվար է դրանց առջև արգելապատեր դնելը, քանի որ տեսակը կա և կարողանում է «ինտեգրվել» ամեն մի շարժման... Ու քանի որ տեսակի դեմ կռիվը բարդ է, պարզապես խնդրում եմ հատկապես երիտասարդ լրագրողներին. հանրային նախաձեռնությունների ընթացքում հարցազրույցներ մի՛ վարեք ուրիշի «մասալին քեֆ անողների» հետ, մի՛ վազեք դեպի այս կամ այն հանրային դեմքը, որը կապ չունի տվյալ նախաձեռնության հետ, մի՛ սևեռվեք Վարդգես Գասպարիի հորիզոնական դիրքերին... Այդ մարդը շատ է հոգնում ոտքի վրա, դրա համար էլ պառկում է, սովորություն է...


Լևոն Մութաֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին