▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում Հայաստանն առաջատար է

 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Միացյալ ազգերի կազմակերպության ՁԻԱՀ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Փ. Սալդանանին և Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ) բարի կամքի դեսպան Վերա Բրեժնևային:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ ՁԻԱՀ-ի դեմ պայքարը նախարարության գերակա ուղղություններից մեկն է: Նա կարևորեց այն առաքելությունը, որով պատվիրակությունը ժամանել է մեր երկիր:
«ՁԻԱՀ-ի դեմ պայքարը մեծ նշանակություն ունի: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման առաջին ազգային ծրագիրը մեր երկրում մեկնարկեց 2002 թվականին: Այժմ մենք իրականացնում ենք ազգային երրորդ ծրագրիը, հաշվի առնելով, որ վարակի հիմնական թիրախային խումբը միգրացիոն գործընթացների հետևանքով են ձևավորվում»,- ասաց  Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով` խնդրի դեմ պայքարում հիմնական խնդիրներից մեկը վարակակիրների ուշ դիմելիությունն է: Առողջապահության նախարարը հյուրերի ուշադրությունը հրավիրեց այն կարևոր փաստի վրա, որ Հայաստանում 2001 թվականից դոնորական արյան միջոցով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել:  
«Իսկ 2007 թվականից ինտենսիվ աշխատանքի արդյունքում չի գրանցվել մորից երեխային վարակի փոխանցման որևէ դեպք, ինչը մեզ համար կարևոր ցուցանիշ է: Վստահ եմ, որ Ձեր առաքելությունը ևս մեկ անգամ կընդգծի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի կարևորությունը մեր երկրում»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Նա բարձր գնահատեց նաև ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի, ինչպես նաև ոլորտում աշխատող հասարակական կառույցների դերը հիվանդության կանխարգելման և պայքարի գործում:
Առողջապահության ոլորտի գլխավոր կազմակերպիչը հյուրերին ներկայացրեց ոլորտում արձանագրած հաջողությունները, ինչպես նաև դեռևս առկա խնդիրները:
«Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում առաջինը կլինի, որը մինչև 2020 թվականը կկասեցնի ՄԻԱՎ-ի համաճարակը»,- ընդգծեց ՄԱՁԻԱՀ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Փ. Սալդանան: Բարձր գնահատելով համագործակցության արդյունքները` նա առաջարկեց ընդլայնել ծրագրի շրջանակները:
Նրա խոսքով՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ավելի քան 1,1 միլիոն մարդ ապրում է ՄԻԱՎ-ով: Ամեն տարի այս թիվն աճում է շուրջ 11 հազարով: Վինեյ Փ. Սալդանան առաջարկեց Մաքսային Միության անդամ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության երկրների համար մշակել ՁԻԱՀ-ի դեմ պայքարում բժշկական օգնության ցուցաբերման միասնական համակարգ` սկսելով փորձարարական ծրագրից:
«Կատարվել է ուսումնասիրություն և ՁԻԱՀ-ի դեմ պայքարում Հայաստանն իսկապես մեծ հաջողություններ է արձանագրել: Մենք հույս ունենք, որ առաջիկա հինգ տարիներին ևս կշարունակվեն գրանցված հաջողությունները: Վստահ եմ, որ դա ձեզ կհաջողվի»,- նշեց ՄԱՁԻԱՀ բարի կամքի դեսպան Վերա Բրեժնևան: Նա ընդգծեց, որ այցի շրջանակում հանդիպելու է ՄԻԱՎ խնդրին բախված կանանց, որոնց հետ շփվելու է և ճաշելու, այդ քայլն ուղղված է հասարակությանը ցույց տալու, որ հիվանդությունը չի փոխանցվում նման եղանակով` բացառելով խտրական վերաբերմունքը:  
«Նրանք զարմանալի, ուժեղ և գեղեցիկ կանայք են: Ցանկությունս մեծ է, որ հանրությունը դադարի նախապաշարմունքներով վերաբերվել նրանց, որ նրանք չվախենան օգնություն հայցելուց: Եվ որ աջակցությունը լինի ժամանակին ու որակյալ: ՄԻԱՎ-ը չպիտի խոչընդոտի նրանց լիարժեք և երջանիկ կյանքին Հայաստանում»,- շեշտեց Բրեժնևան: Նա կանանց կոչ արեց պարբերաբար ՄԻԱՎ-ի թեստավորում անցնել և իրենց զուգընկերներին ևս խրախուսել անել նույնը:
Բրեժնևան նշեց, որ այլ երկրներ այցերի ընթացքում պատրաստվում է Հայաստանի օրինակը բերել որպես այս հիվանդության դեմ պայքարի օրինակելի փորձ:
Առողջապահության նախարարը իր երախտագիտությունը հայտնեց ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային գրասենյակի տնօրենին և բարի կամքի դեսպանին Հայաստան կատարած այցի, ինչպես նաև միջազգային գործընկերների կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրին ցուցաբերված օժանդակության համար: Նա պատրաստակամություն հայտնեց աջակցել հիվանդության դեմ պայքարին ուղղված բոլոր նախաձեռնություններին: Նա հատկապես կարևորեց բարի կամքի, գթասրտության դրսևորումը, որպես հաջողության գրավական, ինչը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հնարավորություն կտա հասարակության լիարժեք անդամ զգալու:
ՄԱՁԻԱՀ-ի բարի կամքի դեսպանի կարգավիճակում Վերա Բրեժնևան մասնակցելու է ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրազեկման և կանխարգելման ծրագրերին՝ հատուկ ուշադրություն հատկացնելով ՄԻԱՎ-ին բախված կանանց խնդիրներին: Նա զբաղվելու է նաև մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման խնդրի իսպառ վերացման և ՄԻԱՎ-ից զերծ նոր սերունդ ունենալու, ինչպես նաև ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի մարդկանց հանդեպ հանդուրժողական վերաբերմունքի խթանման հարցերով:
Պատվիրակությունն այցի շրջանակում կայցելի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, կմասնակցի  ՄԱՁԻԱՀ-ի կողմից Երևանում կազմակերպված «Մարդու իրավունքների ինտեգրումը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՄԻԱՎ-ին հակազդման ազգային ծրագրերում» թեմայով սեմինարին:  
Նշենք, որ Հայաստանում ՄԻԱՎ առաջին դեպքը գրանցվել է 1988թ., և 2014թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ-ի 1906 դեպք: 2012-2013 թթ. գրանցված դեպքերի շուրջ 75 տոկոսը միգրացիայի արդյունք է: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը ցույց է տալիս, որ մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց քանակը հասնում է 3700-ի:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Միացյալ ազգերի կազմակերպության ՁԻԱՀ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Փ. Սալդանանին և Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ) բարի կամքի դեսպան Վերա Բրեժնևային:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ ՁԻԱՀ-ի դեմ պայքարը նախարարության գերակա ուղղություններից մեկն է: Նա կարևորեց այն առաքելությունը, որով պատվիրակությունը ժամանել է մեր երկիր:

«ՁԻԱՀ-ի դեմ պայքարը մեծ նշանակություն ունի: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման առաջին ազգային ծրագիրը մեր երկրում մեկնարկեց 2002 թվականին: Այժմ մենք իրականացնում ենք ազգային երրորդ ծրագրիը, հաշվի առնելով, որ վարակի հիմնական թիրախային խումբը միգրացիոն գործընթացների հետևանքով են ձևավորվում»,- ասաց  Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով` խնդրի դեմ պայքարում հիմնական խնդիրներից մեկը վարակակիրների ուշ դիմելիությունն է: Առողջապահության նախարարը հյուրերի ուշադրությունը հրավիրեց այն կարևոր փաստի վրա, որ Հայաստանում 2001 թվականից դոնորական արյան միջոցով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել:  

«Իսկ 2007 թվականից ինտենսիվ աշխատանքի արդյունքում չի գրանցվել մորից երեխային վարակի փոխանցման որևէ դեպք, ինչը մեզ համար կարևոր ցուցանիշ է: Վստահ եմ, որ Ձեր առաքելությունը ևս մեկ անգամ կընդգծի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի կարևորությունը մեր երկրում»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Նա բարձր գնահատեց նաև ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի, ինչպես նաև ոլորտում աշխատող հասարակական կառույցների դերը հիվանդության կանխարգելման և պայքարի գործում: Առողջապահության ոլորտի գլխավոր կազմակերպիչը հյուրերին ներկայացրեց ոլորտում արձանագրած հաջողությունները, ինչպես նաև դեռևս առկա խնդիրները:
«Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում առաջինը կլինի, որը մինչև 2020 թվականը կկասեցնի ՄԻԱՎ-ի համաճարակը»,- ընդգծեց ՄԱՁԻԱՀ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Փ. Սալդանան: Բարձր գնահատելով համագործակցության արդյունքները` նա առաջարկեց ընդլայնել ծրագրի շրջանակները:

Նրա խոսքով՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ավելի քան 1,1 միլիոն մարդ ապրում է ՄԻԱՎ-ով: Ամեն տարի այս թիվն աճում է շուրջ 11 հազարով: Վինեյ Փ. Սալդանան առաջարկեց Մաքսային Միության անդամ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության երկրների համար մշակել ՁԻԱՀ-ի դեմ պայքարում բժշկական օգնության ցուցաբերման միասնական համակարգ` սկսելով փորձարարական ծրագրից:

«Կատարվել է ուսումնասիրություն և ՁԻԱՀ-ի դեմ պայքարում Հայաստանն իսկապես մեծ հաջողություններ է արձանագրել: Մենք հույս ունենք, որ առաջիկա հինգ տարիներին ևս կշարունակվեն գրանցված հաջողությունները: Վստահ եմ, որ դա ձեզ կհաջողվի»,- նշեց ՄԱՁԻԱՀ բարի կամքի դեսպան Վերա Բրեժնևան: Նա ընդգծեց, որ այցի շրջանակում հանդիպելու է ՄԻԱՎ խնդրին բախված կանանց, որոնց հետ շփվելու է և ճաշելու, այդ քայլն ուղղված է հասարակությանը ցույց տալու, որ հիվանդությունը չի փոխանցվում նման եղանակով` բացառելով խտրական վերաբերմունքը:  

«Նրանք զարմանալի, ուժեղ և գեղեցիկ կանայք են: Ցանկությունս մեծ է, որ հանրությունը դադարի նախապաշարմունքներով վերաբերվել նրանց, որ նրանք չվախենան օգնություն հայցելուց: Եվ որ աջակցությունը լինի ժամանակին ու որակյալ: ՄԻԱՎ-ը չպիտի խոչընդոտի նրանց լիարժեք և երջանիկ կյանքին Հայաստանում»,- շեշտեց Բրեժնևան: Նա կանանց կոչ արեց պարբերաբար ՄԻԱՎ-ի թեստավորում անցնել և իրենց զուգընկերներին ևս խրախուսել անել նույնը:
Բրեժնևան նշեց, որ այլ երկրներ այցերի ընթացքում պատրաստվում է Հայաստանի օրինակը բերել որպես այս հիվանդության դեմ պայքարի օրինակելի փորձ:

Առողջապահության նախարարը իր երախտագիտությունը հայտնեց ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային գրասենյակի տնօրենին և բարի կամքի դեսպանին Հայաստան կատարած այցի, ինչպես նաև միջազգային գործընկերների կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրին ցուցաբերված օժանդակության համար: Նա պատրաստակամություն հայտնեց աջակցել հիվանդության դեմ պայքարին ուղղված բոլոր նախաձեռնություններին: Նա հատկապես կարևորեց բարի կամքի, գթասրտության դրսևորումը, որպես հաջողության գրավական, ինչը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հնարավորություն կտա հասարակության լիարժեք անդամ զգալու:

ՄԱՁԻԱՀ-ի բարի կամքի դեսպանի կարգավիճակում Վերա Բրեժնևան մասնակցելու է ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրազեկման և կանխարգելման ծրագրերին՝ հատուկ ուշադրություն հատկացնելով ՄԻԱՎ-ին բախված կանանց խնդիրներին: Նա զբաղվելու է նաև մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման խնդրի իսպառ վերացման և ՄԻԱՎ-ից զերծ նոր սերունդ ունենալու, ինչպես նաև ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի մարդկանց հանդեպ հանդուրժողական վերաբերմունքի խթանման հարցերով:
Պատվիրակությունն այցի շրջանակում կայցելի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, կմասնակցի  ՄԱՁԻԱՀ-ի կողմից Երևանում կազմակերպված «Մարդու իրավունքների ինտեգրումը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՄԻԱՎ-ին հակազդման ազգային ծրագրերում» թեմայով սեմինարին:  

Նշենք, որ Հայաստանում ՄԻԱՎ առաջին դեպքը գրանցվել է 1988թ., և 2014թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ-ի 1906 դեպք: 2012-2013 թթ. գրանցված դեպքերի շուրջ 75 տոկոսը միգրացիայի արդյունք է: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը ցույց է տալիս, որ մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց քանակը հասնում է 3700-ի:

 

Առողջապահության նախարարություն

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին