▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մի նախագծի պատմություն, որը բորբոքեց անցյալը, կամ՝ ինչո՞ւ են հանրապետականները մտահոգ․ Դավիթ Խաժակյան

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Երբեք թուլ չեմ տա արատավորել իմ անունը. Նազենի Հովհաննիսյան

Հենրիխ Մխիթարյանին նվիրված նոր երգը

«Յուրի Ջորկաեֆը կայցելի Հայաստան»․ Նիկոլ Փաշինյան

Ովքե՞ր են նախագահ Սարգսյանից պետական պարգևներ ստացել Անկախության տոնի առթիվ

Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության գործով Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի պատիժը խստացվեց.. . .

«Դատարանի հրապարակած որոշումները կայացվել են բիրտ, աննախադեպ ճնշումների տակ». Քոչարյանի փաստաբան

Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին լքել երկիրը բուժման նպատակով

Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ չարձակվեց

Պայմանավորվել ենք, որ անորակ աշխատանքը չի ընդունվելու. Նիկոլ Փաշինյանը՝ ճանապարհաշինության մասին

Ինձ համար շատ կարևոր է, որ Հայաստանի մշակույթն ու պատմությունը ներկայացնում եմ միջազգային. . .

«Ես աշխատում եմ, որ վերադարձնեմ իմ քաղաքացիներին Հայաստան». Դավիթ Տոնոյան

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան՝ դատարանի դիմաց. ՈւՂԻՂ

Աղմկահարույց միջադեպի գործով ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականը. ստուգվում է մարզպետի. . .

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային» օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը

Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդենք. Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել

Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են ճանապարհաշինությանը վերաբերող հարցեր

Լավ չէ, որ վարչապետի գրառումները չեք կարդում. Մանե Թանդիլյանը՝ Դավիթ Անանյանին

Ո՞ւմ սրտին կպավ ուժայինների նախագիծը , և ինչո՞ւ են իրար հերթ չտալով խոսում լուսավորի մասին.. . .

Շփվում, հանդիպում եմ, բայց վերջում բաժանվում ենք. Ռաֆայել Երանոսյանն անձնական կյանքի մասին

Երևանում տեղի ունեցավ Սորոսի արձանի բացումը, հնչեց ուշագրավ հայտարարություն

Ամեն հաջորդ օր մեզնից յուրաքանչյուրը պետք է ունենա ինտելեկտուալ և պրոֆեսիոնալ ավելի բարձր մակարդակ

Հնարավորություն է ընձեռվել մասնակցել իմ բալիկների և բոլորիս երեխաների վաղվա լավ երկրի. . .

Արմեն Սարգսյանը գեներալի կոչում շնորհեց Յուրի Խաչատուրովի որդուն

Դուք պետք է քնեք անհանգիստ ու սրտատրոփ սպասեք՝ երբ են թակելու ձեր դուռը. «Իմ քայլի» պատգամավոր

Դե դա պարզապես հրաշալի ա, պարոն Անանյան. Արարատ Միրզոյանը՝ ՊԵԿ նախագահին

Այսօր կրկին փորձել են ցեխ շպրտել ինձ վրա. Արսեն Թորոսյան

Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. օրը հայտնի է

Մահացել է հայտնի հայազգի դերասան Շառլ Ժերարը

Սա հերթական ապացույցներից է, որ իմ անվան հետ խաղալու փորձը կրել է կազմակերպված բնույթ. Դավիթ Սանասարյան

Դասադուլ և գործադուլ Ջերմուկում և Գնդևազում` Ամուլսարի հանքի շահագործման դեմ

Իր նշանակման մասին Օսիպյանը տեղեկացել է մամուլից

Պարույր Հայրիկյանը դատի է տվել քաղաքապետարանին

Վանեցյանը՝ վարչապետի նախկինների թեկնածու

«Պրիցելի» տակ են մեծ թվով մարդիկ, այդ թվում՝ Ծառուկյանը

Ե՞րբ կարգավիճակը կունենա իր տրամաբանական շարունակությունը․ Փաշինյանը ներկայացրեց Ոստիկանապետի ԺՊ-ին

Մեր ամբիցիաները գնալով ավելի մեծանալու են․Փաշինյանը ղեկավար կազմին ներկայացրեց ԱԱԾ տնօրենի ԺՊ-ին

Շիրակի մարզում կրկին երկրաշարժ է գրանցվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Առաջին ալիքի աշխատանքային հաշվետվությունը

Եվրոպա լիգա. «Ռոմա»-«Իստանբուլ Բաշաքշեհիր». ՈւՂԻՂ

Այցելել եմ Հանրային հեռուստաընկերություն...Նիկոլ Փաշինյան

Փաշինյանն ընդունել է HSBC International-ի Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Փաշինյանն ընդունել է Boeing-ի պատվիրակությանը․ քննարկվել է ՀՀ-ում հնարավոր գործունեության հարցեր

Ադրբեջանում «Երեւան» անունով ֆուտբոլային ակումբ է բացվել

Պարապ եմ համարում բոլոր քննադատությունները. Տեր Վահրամը՝ Կարապետյանների մեծադիր կտավի մասին

Այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած․ Հակոբ Արշակյան

ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք

Միայն Սոֆիի մասին չէ, այլ բոլոր ջահելների, ովքեր իրավունք են վերապահում անդաստիարակ ձևով պահել իրենց.Նաիրա Մովսիսյան

«Ինձ վրդովվեցրել է այդ եթերը: Երբևէ նմանատիպ չորություն չեմ նկատել կամ, միգուցե, աչքիցս է վրիպել: Ինձ վրդովվեցրեց հատկապես այն հանգամանքը, որը մարդիկ սերնդային տարբերությունը չեն գիտակցում: Դա նրանից է, որ բոլոր սերունդներն իրար հետ հասանելի կապի մեջ են: Ինձ համար, վստահ եմ նաև արվեստի մեջ եղող իմ տարիքակիցների համար դա տարօրինակ է: Շատ են լինում դեպքեր, երբ մենք` երիտասարդներս, նայում ենք մեզանից մեծի ներկայացումը, իհարկե, ներսում ունենում ենք մեր կարծիքը, բայց երբեք մեզ թույլ չենք տալիս նրա ներկայությամբ նմանատիպ կոպիտ կարծիք հայտնել` «քաշվելով» նրանից»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհի Նաիրա Մովսիսյանը` անդրադառնալով ֆեյսբուքյան իր գրառմանը, որում նա մասնավորապես նշել էր. «Ավելի քան համոզվեցի, որ չի կարելի նայել «Հայաստանի ձայնը» նախագիծը։ Աբսուրդ։ Երեկվա անկապ տեղից ծնվածները հազար տարվա բարձունքներում կանգնածներին կարողանում են բան ասել։ Հ.Գ.Բախտի, փողի, պատահականությամբ դարձածը դեռ չի համարվում արտիստ»։

Նշենք, որ շատերը Նաիրա Մովսիսյանի գրառումից ենթադրել են, որ խոսքը երգչուհի Սոֆի Մխեյանի մասին է, քանի որ նախագծի վերջին թողարկման ժամանակ Նունե Եսայանի թիմի մասնակիցների մասին խոսելիս նշել Սոֆին էր. «Ոչ մի էմոցիա չստացա: Տպավորություն էր, որ չէիք հասկանում՝ ինչ երգ եք երգում և ինչի համար եք երգում»:

«Խոսքն այստեղ միայն Սոֆիի մասին չէ, այն այն բոլոր ջահելների, ովքեր իրավունք են վերապահում անդաստիարակ ձևով պահել իրենց: Մեծերի հետ նստելը դեռ առիթ չի տալիս նման կարծիք հայտնելու այն դեպքում, երբ Հայաստանից բացի, ամբողջ Սփյուռքն է նայում: Եթե ժյուրիի կազմից ընտրեմ 3-ին, ուրեմն Նունեին պետք է հանեմ, որովհետև ծիծաղելի է, ի՞նչ գործ ունի Նունեն դրանց հետ, նրանց հետ, ովքեր երեկ են սկսել ստեղծագործել: Ինձ համար կարևոր է մարդու կենսագրությունը և ստեղծագործական ընթացքը: Մեկնաբանությունները կարդալով` հասկանում եմ, որ մենակ չեմ, որ, երևի թե, առիթ էր պետք մարդկանց, որ կարողանան արտայհայտել իրենց կարծիքը: Ես խոսում եմ զուտ տակտից, ներքին կուլտուրայից, որ վերացել է մարդկության միջից: Մեծերի հետ նստելը դեռ առիթ չի տալիս նման կարծիք հայտնել այն դեպքում, երբ Հայաստանից բացի, ամբողջ Սփյուռքն է նայում»,- պարզաբանեց Նաիրան:

Վերջինիս խոսքով` ինքը որևէ մեկի հետ անձնական խնդիրներ չունի, սակայն թեմային անդրադառնալ չէր կարող.

«Ես Սոֆիի հետ նորմալ հարաբերություններ ունեմ: Ես ոչ մեկին ոչ դեմ եմ, ոչ կողմ: Ջահել սերունդն այնքան է առիթավորված, որ նման ձև է իրեն պահում, այսինքն` մենք էթիկական նորմերը մի կողմ ենք թողել: Դրա համար հիմա հասկանում եմ, թե ինչու երեխան կարող է «մունաթ» գալ ծնողի վրա, նույնիսկ` ձեռք բարձրացնել»:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ դերասանուհին հետևել է  «Հայաստանի ձայնը» նախագծի նախորդ եթերաշրջաններին.  «Հայաստանի ձայնը» նախագծին ես նայում եմ զուտ մասնակիցներին լսելու համար, ինձ հետաքրքիր է` ինձ ձայներ ունեն երեխաները: Ընտիր սերունդ ունենք:  Ճիշտ է, հիմա ես չեմ զբաղվում երգով, բայց 8 տարի դասական երգեր եմ երգել և 5 դափնեկրի կոչում ստանալ, կարծում եմ` հատկապես այն ժամանակներում հենց այնպես չեն տվել»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհի Նաիրա Մովսիսյանը: 

Ստորև ներկայացնում ենք «Հայաստանի ձայնը» նախագծի տվյալ թողարկումը. 

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես ավելին