Հանրային լյուստրացիան թափ է հավաքում
Տեսնու՞մ եք ի՜նչ գզել են գզում իրար «քաղաքական դաշտի» դեգեներատները, ո՞նց է «քյաֆը» ելել ու թափվում 25 տարի եռացող «լափամանի» կաթսայից: Ինչքան լա՜վ թափվի, այնքան արագ կզուլալվի: Ջուրը մինչև չպղտորվի, չի պարզվի...
Իր «խոդով» Ռուսաստանի հետ միասին մի նավում խորտակվող դրածո իշխանությունների ճակատագիրը պարզ է բոլորին, սակայն տեսեք, թե ինչպե՜ս են իրար գզում մահացող ռեժիմին թթվածին հասցնող «ընդդիմադիրները»: Քաղաքական հին ու նոր պոռնիկներն Էլի սկսեցին մտնել իրար ծոց ու մի քանի սեանս միասին «օրջի» ունենալուց հետո, ծանոթ հոտեր առնելով, կրկին իրարից խրտնած կփախնեն իրենց բները:
Հիմա արդեն ժողովուրդն է «շինիչ» կեցվածք ընդունել բոլորի հանդեպ, հատուկ անտարբերությամբ փչացնում է 25 տարի շարունակ իր կյանքը կերած քաղաքական ավանտյուրիստներին: Գնալով սաստկացող այս գզվռտուքի արդյուքում, հանրային լյուստրացիան հերթով պատռելու է նորանոր դիմակներ, արդյունքում ունենալու ենք նոր քաղաքական դիակներ: Միայն, թե ժողովուրդը դիմանա, հանկարծ չտրվի նոր խաբկանքի, մինչև սրանք իրար գզեն վերջանան կամ հոգնեն՝ «Ս» լինեն գնան և օդը մաքրեն...