▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միայնակ Գայլին» հեռացրել են աշխատանքից

hraparak.am-ը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» հարազատներից մեզ տեղեկություն է հասել այն մասին, որ նրան ՊՊԾ գնդի գրավման հաջորդ օրն իսկ աշխատանքից ազատել էն: Արայիկ Խանդոյանը աշխատում էր գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակից՝ պահակ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՊՊԾ գնդի գրավումից հետո ԱԱԾ-ն «լցվել է» հիշյալ ընկերություն ու համապատասխան գործողություններ իրականացրել, ինչից հետո ընկերության տնօրինությունը Խանդոյանին աշխատանքից ազատելու մասին որոշում է կայացրել: Փորձեցինք տեղեկությունը ճշտել «Էյ Ի Ջի Սերվիսից», որտեղից մեզ հայտնեցին, որ Արայիկ Խանդոյանն իսկապես աշխատել է իրենց մոտ, սակայն նրա՝ աշխատանքից ազատվելու ու դրա պատճառների մասին տեղեկություններ հաղորդել չեն կարող, քանի որ այդ հարցրին կարող է պատասխանել Սերվիսի գլխավոր տնօերնը, ով Արսեն Հարությունյանն է: Վերջինս այժմ արձակուրդում է: Մեր առաջարկին՝ ընկերության կադրերի բաժնից ճշտել՝ արդյո՞ք Խանդոյանը ազատված է աշխատանքից, թե ոչ, արժանացան նույն պատասխանին. «Այս եւ մյուս հարցերի վերաբերյալ իրավասու է պատասխանել միայն տնօրենը»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին