▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միգուցե իրոք հայ մնալու համար անհրաժեշտ է հեռանալ Հայրենիքից

Մեկ-մեկ մտածում եմ, որ միգուցե իրոք հայ մնալու համար անհրաժեշտ է հեռանալ Հայրենիքից: Ո՞ւմ են պետք իմ նման մարդիկ կամ իմ պես մտածողները: Այսօր մի դախլի տեղ տուր մարդուն ու էժան թուրքական փալաս-փուլուս, և նա բավարարված է իրեն զգում ու երջանիկ, իսկ մենք խանգարում ենք: Դժվար կլինի դառնալ գաղթական, բայց երևի միակ ճանապարհը ազատ մտածելու, ազգդ սիրելու, ազգությունիցդ չամաչելու և չզզվելու, ազգիդ արժեքներն ու մշակույթը պահպանելու համար Աբու -լալա Մահարու հետևից գնալն է: Մի տեղ, ուր չեմ հանդիպի իմ ազգակցին, ով թքում, միզում ու հայհոյում է իր եկեղեցու պատերին, մի տեղ, ուր ազգի փրկությունը չարչիության մեջ չի, ուր մարդն իր իսկ արմատների վրա չի քաքում, ուր թշնամուդ մարտական երգով հարսանիքներ չեն անում, ուր բոշայությունն ու այլասերվածությունը չեն փոխարինել դարավոր մշակույթիդ... Ասելու շատ բան կա, բայց կներեք, հազար կներեք` ես ել եմ հոգնել, ես էլ եմ սկսում դեպի դուրս նայել...

 

Արշակ Զաքարյանի գրառումը

Ֆեյսբուք


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին