▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպ ասուլիսի ընթացքում. տիկինը սպառնաց ոչնչացնել Նիկոլ Փաշինյանին. 168.am

168.am-ը գրում է. Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկման էր հրավիրել այն մարդկանց, ովքեր սոցցանցերում մեղադրանքներ էին հնչեցրել, թե իբր «Փաշինյանի ու Բաղրամյան 26-ի կապերի վերաբերյալ հավաստի տեղեկություններ ունեն»:

«Բոլոր այդ մարդիկ այսօր չեն եկել, որ իրենց հավաստի տեղեկությունները քննարկենք: Ես բոլոր մեղադրանքներին պատասխանում եմ իմ գործունեությամբ: Ընդհանրապես իմ ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն ու ռազմավարությունը դուրս չի գալիս այս տրամաբանությունից, մենք ոչ թե գործում ենք ըստ այնմ, թե ով ինչ է ասում, այլ գործում ենք ըստ այնմ, թե մենք ինչ ենք ասում, ինչ ասելիքներ ունենք հանրությանը, ինչպես ենք պատկերացնում զարգացումները: Ամեն ինչ ասել ենք, ես ելույթներ եմ ունենում, սոցիալական ցանցերում եմ հանդես գալիս, այդ առումով ես ասելու նոր բան չունեմ, եկել եմ, որ հանդիպեմ այն մարդկանց հետ, ովքեր ասում են, թե հավաստի տեղեկություններ ունեն»,- ասաց պատգամավորը:

Մի կին, որ հետո ներկայացավ որպես տիկին Ջաղինյան, ընդհատեց Փաշինյանին ու խնդրեց նշել, թե ի՞նչ է արել և ի՞նչ է պատրաստվում անել: Փաշինյանը պատասխանեց, որ այդ թեմային բազմիցս անդրադարձել է ու հանդիպումն իրենց «կուսակցության անելիքների պրեզենտացիայի համար չի կազմակերպել». «Ես եկել եմ՝ լսեմ մեղադրանքները, այն «հավաստի տեղեկությունները», որ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ունեն: Խնդրեմ, ո՞ւր են այդ մարդիկ, թող գան այդ փաստերը ներկայացնեն»:

Մանրամասները՝սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին