Երեկ Թբիլիսիի աշխարհի գավաթի խաղարկության պարգևատրման արարողության ժամանակ՝ Լևոն Արոնյանին հաղթողի գավաթը հանձնելուց հետո կազմակերպիչները սխալմամբ ՀՀ հիմնի փոխարեն միացրել են այլ երգ, սակայն թյուրիմացությունը շատ արագ շտկվել է:
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը, եզրափակչում առավելության հասնելով 4։2 հաշվով, դարձել է շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր:
Հավելենք, որ Արոնյանը ադրբեջանական SOCAR պետական նավթա-գազային ընկերությունից կստանա մոտ 120․000 դոլար, քանի որ շախմատի աշխարհի գավաթի մրցաշարի գլխավոր հովանավորը և մրցանակային ֆոնդը ձեւավորողը հենց այդ ընկերությունն է։