Շատ ափսոս, որ «միջազգայինները» իրենց մեջ ուժ, ցանկություն և կամք չգտան ազդելու Ադրբեջանի վրա՝ վերադարդձնելու զոհված հայ օդաչուների դիակները: Հերթական անգամ թաքնվելով «Ադրբեջանը չի թողնում»-ի թիկունքին, այս կառույցները կրկին վերահաստատեցին իրենց կողմնակալությունը (թե՞ անկարողությունը)... Մեկ ամբողջ տարի «Ադրբեջանը չէր թողնում» գնալ Նախիջևան և տեղում ծանոթանալ ու կասեցնել խաչքարաջարդային բարբարոսությունը, չկարողացան պատշաճ դատապարտել ռամիլա-սաֆարովյան ողջ գործընթացը՝ սպանությունից մինչև մարդասպանի հերոսացում... Նման չէ՞ արդյոք սա ԽՍՀՄ հավերժական «ուշացումներին»՝ սումգայիթում, բաքվում, սումգայիթյան դատավարության ֆարսին, Բաքվի հայկական ջարդերի պիկին Հայաստանում և Ղարաբաղում արտակարգ դրություն հայտարարելուն և հենց հիմա՝ Թուրքիայի կողմից Իսլամական պետության զինման և օժանդակման փաստերի առաջ աչք փակելուն...Այլևս չպետք է զարմանալ, որ ՄԱԿ-ի մի շարք հումանիտար ծրագրերի եվրոպական գրասենյակները տեղափոխվում են Թուրքիա, իսկ Թուրքիայում և Ռուսաստանում ավելի ու ավելի հաճախ է բարձրաձայնվում օսմանյան և ցարական կայսրությունների երանելի ժամանակների կարոտախտը:
«Միջազգայինները» կրկին վերահաստատեցին իրենց կողմնակալությունը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet