▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջին Ասիայի բռնապետները ընդօրինակում են Հեյդար Ալիևին

ԽՍՀՄ փլուզումից հետո 15 հանրապետություններից յուրաքանչյուրը կառավարման սեփական ուղին ընտրեց... Մերձբալթյան հանրապետությունները և Վրաստանը նախընտրեցին ժողովրդավարական համակարգը, երբ ընտրության միջոցով տեղի է ունենում իշխանափոխություն... Բելառուսը, Ադրբեջանը և Միջին Ասիայի հանրապետությունները նախընտրեցին դառնալ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ շղարշով ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ... Իսկ բռնապետները չեն սիրում իրենց իշխանությունը հանձնել «օտարներին» և նախընտրում են այն պահպանել ԸՆՏԱՆԻՔԻ վերահսկողության տակ... Այս օրինակով «իշխանափոխություն» տեղի ունեցավ Ադրբեջանում 2003 թ-ին, երբ ծանր հիվանդ նախագահ Հեյդար Ալիևը մինչ ԱՄՆ մեկնելը երկրի վարչապետ նշանակեց իր ՈՐԴՈՒՆ՝ Իլհամ Ալիևին, որն էլ հոր մահից հետո արդեն ԵՐՐՈՐԴ անգամ «ընտրվում» է Ադրբեջանի նախագահ... Նույնիսկ Սահմանադրությունը փոխեցին, որ Իլհամը մինչ ՀԱՐՄԱՐ պահը մնա երկրի ղեկավար...  

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել միջինասիական հանրապետություններում, որտեղ նախագահում են զառամյալ ծերունիները... Գիտակցելով, որ ԱՆՄԱՀ չեն, նրանք էլ որոշեցին ընդօրինակել Հեյդար Ալիևին... Մի քանի օր առաջ ուզբեկական ԶԼՄ-ում տեղեկատվական արտահոսքի միջոցով երկրի նախագահ Իսլամ Քարիմովն ուզբեկներին ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔ տվեց և հասկացրեց, որ ինքը որոշել է, թե ով է իրենից հետո կառավարելու երկիրը... 1989 թ-ից իշխանությունն իր ձեռքը պահող 77-ամյա Քարիմովը շատ օրիգինալ դուրս չեկավ և ասեց այն, ինչին շատերն էին սպասում... Պարզվեց, որ Ուզբեկստանի ապագա նախագահի պաշտոնում Քարիմովը տեսնում է իր կրտսեր դստերը՝ Լոլա Քարիմովային, ով, ըստ Ի. Քարիմովի, բավական ՀԱՄԵՍՏ է... Հիշեցնեմ, որ Ի. Քարիմովի ավագ դուստրը՝ Գուլնարան, հայտնի է սանձարձակ պահվածքով և այնքան էր զայրացրել հորը, որ հիմա գտնվում է տնային կալանքի տակ, իսկ վերջինիս շրջապատն էլ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ է... Ըստ քաղաքագետ Ուսման Հակնազարովի` Ի. Քարիմովն իր մերձակա շրջապատին հայտնել է, որ մոտակա հինգ տարիների ընթացքում Լոլային պետք է նախապատրաստեն Ուզբեկստանի նախագահի պաշտոնին... Իր հարավային հարևանից հետ չմնաց նաև Ղազախստանի 75-ամյա նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով մտածեց՝ իսկ իմ դուստրն ինչո՞վ է պակաս Լոլայից, որ նախագահ չդառնա... Ու անցավ գործի... Առաջին քայլը կատարված է... Ինչպես հաղորդում է Tengrinews.kz-ն՝ այսօր Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևի հրամանով Դարիգա Նազարբաևան նշանակվել է երկրի ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ... Դարիգա Նազարբաևան Ն.Նազարբաևի ավագ դուստրն է... Նա, բացի քաղաքականությամբ զբաղվելուց, նաև երգչուհի է... Դարիգայի նախկին ամուսինը Նուրսուլթան Նազարբաևի ՈԽԵՐԻՄ թշնամին էր՝ Ռահատ Ալիևը, ում մահացած գտան այս տարվա փետրվարին Վիեննայի բանտում...  
Հ.Գ. Իրենց դստրիկների «վրա» շատ ակտիվ աշխատում են նաև Ադրբեջանի սուլթան ու սուլթանուհի Ալիևները... Հատկապես՝ Լեյլայի... Ի.Ալիևը համոզված չէ, որ որդուց՝ Հեյդարչիկից մի բան դուրս կգա... Հոգնած դեմքով այդ պատանուն հաջողությամբ կփոխարինի իր հայատյացությամբ հայտնի Լեյլան, ով, քաղաքականությամբ և հակահայ միջոցառումների ժամանակ հիստերիկ ելույթներից բացի, զբաղվում է նաև ոտանավորներ գրելով, նորաձևությամբ, պրոդյուսերությամբ, գյուղատնտեսությամբ և այլն... Հայրիկը նրան պաշտոններ է տվել ինքնահաստատվելու համար... Լեյլան շտապելու տեղ չունի... Ժամանակ դեռ կա. նրա հայրիկն ընդամենը 53 տարեկան է...  
Ինչպես ասում են՝ ԲՌՆԱՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ են...

 

Գագիկ Համբարյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին